«Լիդիան Արմենիան» վերաբացում է Գորայքի լաբորատորիան

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

«Լիդիան Արմենիան» հայտարարում է Սյունիքի Գորայք համայնքում նմուշների նախապատրաստման, անալիտիկ, գիտական քիմիական լաբորատորիայի վերաբացման մասին:

«Լաբորատորիան Գորայքում գործում էր 2007թ.-ից: Ամուլսարի շուրջ տևական ապօրինության հետևանքով լաբորատորիան փակվեց, իսկ աշխատակիցներից շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը: Հենց այստեղ էին իրականացվում անալիտիկ անալիզի համար հորատհանուկների նմուշների նախապատրաստումը և ծավալային քաշի որոշումը, ինչպես նաև թթվային ապարների դրենաժի կառավարման մոդելավորման աշխատանքները՝ արտասահմանյան լավագույն փորձագետների վերահսկողությամբ: Այս աշխատանքների արդյունքում առաջին անգամ Հայաստանում ներդրվելու է թթվային ապարների դրենաժի կառավարման շրջանակներում պասիվ մաքրման կայանի միջազգայնորեն ընդունված տեխնոլոգիան: Հայաստանի համար այս բացառիկ լաբորատորիան Ամուլսարի շինարարության փուլից կիրառում էր բնապահպանական ամենաառաջատար փորձը՝ միաժամանակ պատրաստելով երիտասարդ մասնագետների։

Ամուլսարի ծրագրի շնորհիվ Գորայքն այն բացառիկ գյուղական համայնքներից էր, որտեղ երիտասարդները հնարավորություն էին ստացել մասնագիտական նորգիտելիքներ ձեռք բերել, «Լիդիան Արմենիայի» ֆինանսավորմամբ ստանալ համապատասխան բարձրագույն կրթություն, կայանալ որպես սերտիֆիկացված մասնագետներ և աշխատել միջազգային բարձրակարգ մասնագետների հետ:

Այսօր Գորայքի համար կարևոր նշանակություն ունեցող այս լաբորատորիան վերաբացվել է` հետագայում ամբողջ հզորությամբ գործելու հեռանկարով: «Լիդիան Արմենիան» նպատակ ունի դիմելու լաբորատորիայի միջազգային սերտիֆիկացման համար, որից հետո այն արդեն իր ծառայությունները կառաջարկի նաև հանքարդյունաբերության և այլ ոլորտների ընկերություններին, այդ թվում նաև թթվային դրենաժի կառավարման հարցում:

Տեսանյութում գորայքցիները պատմում են վերջին երկու տարվա ապօրինության հետևանքով համայնքում ստեղծված սոցիալական ծանր վիճակի և արտագաղթի մասին։ Ներկայացնում ենք նաև կադրեր գրեթե երկու տարվա պարապուրդից հետո վերաբացված լաբորատորիայից»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: