Novavax-ը Հարավային Աֆրիկայում սկսել է իր պատվաստանյութի միջանկյալ փուլի ուսումնասիրությունը

Լուրեր

19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
Բոլորը

ԱՄՆ-ի «Novavax Inc»-ը (NVAX.O), որը զբաղվում է կորոնավիրուսային պատվաստանյութի ստեղծման աշխատանքներով, նախօրեին հայտարարել է, որ Հարավային Աֆրիկայում սկսել է իր փորձնական պատվաստանյութի միջանկյալ փուլի ուսումնասիրությունը, հայտնում է Reuters-ը:

Երկրի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հարավային Աֆրիկայում նկատվում է կորոնավիրուսային դեպքերի աճ:

Հարավային Աֆրիկան կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրների թվում հինգերորդ տեղն է զբաղեցնում: Երկրում գրանցվել է 583,653 դեպք և 11,677 մահ:

«Քանի որ Հարավային Աֆրիկայում ​​նկատվում է Covid-19-ի նոր դեպքերի սեզոնային աճ, կլինիկական փորձարկումների այս փուլը տալիս է պատվաստանյութի արդյունավետությունը վաղ բացահայտելու հնարավորություն»,-ասել է Novavax ընկերության հետազոտական խմբի ղեկավար Գրեգորի Գլենը:

Novavax-ի NVX-CoV2373 անվամբ պատվաստանյութի փորձարկումներին, որի համար Bill & Melinda Gates («Բիլլ և Մելինդա Գեյթս») հիմնադրամը հատկացրել է 15 մլն դոլար, մասնակցում է մարդկանց երկու տարբեր խումբ: Առաջին խմբում ընդգրկված են 2,665 կամավորներ, իսկ երկրորդում՝ ՄԻԱՎ-դրական անձինք:

Novavax-ը հույս ունի, որ հավանության արժանանալուց հետո իր պատվաստանյութը կտրամադրվի Հարավային Աֆրիկային՝ այս տարվա սկզբին Հնդկաստանի Սերում ինստիտուտի հետ կնքված գործարքի համաձայն:

NVX-CoV2373-ը շուրջ 30 պատվաստանյութերից մեկն է, որոնք գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում:

Պատվաստանյութի փոքրիկ կլինիկական փորձարկումից ստացված տվյալները վկայում են, որ այն արտադրում է վիրուսների դեմ պայքարող հակամարմինների բարձր մակարդակ, և ընկերությունը նպատակ ունի սկսել ավելի մեծ ուսումնասիրություններ՝ դեկտեմբերի սկզբին կարգավորող հաստատումներ ստանալու համար:

Novavax-ը մտադիր է մոտ ապագայում սկսել կլինիկական փորձարկումների 2-րդ փուլը Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում:  Այդ փորձարկումներում կներգրավվեն 1500 կամավոր: Ընկերությունը նաև նպատակ ունի սկսել 3-րդ փուլի աշխատանքները սեպտեմբերի վերջին:

Հուլիսին ԱՄՆ կառավարությունը Novavax-ին  հատկացրել  էր 1,6 մլրդ դոլար՝ պատվաստանյութը փորձարկելու և մինչև  հունվար 100 միլիոն դեղաչափ արտադրելու համար: