ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Էշելոն-2020» զորավարժությանը. ՀՀ ՊՆ

Լուրեր

17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 17-ին Ռուսաստանի Դաշնության «Կապուստին Յար»  զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ  անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների «Էշելոն-2020» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել  ՀԱՊԿ Միավորված շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Մուխամեջան Տալասովը: Նրա խոսքով զորավարժության գլխավոր նպատակներից մեկը նյութատեխնիկական աջակցության համատեղ գործողությունները  ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական  ուժերի շրջանակներում կատարելագործելն է, ինչը  բխոում է մեր պետությունների անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին   օպերատիվ արձագանքելու շահերից:

«Զորավարժությունների ընթացքում համատեղ գործողությունների շրջանակներում  կմշակվեն հատուկ առաջադրանքներ՝ ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական  ուժերի ստորաբաժանումների նյութատեխնիկական աջակցությունների համար: Մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ ռազմական տեխնիկայի բեռնման և բեռնաթափման եղանակների, ռազմական գործողությունների տարածքներում ստորաբաժանումների նյութատեխնիկական համալրման, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում վնասված մարտական տեխնիկայի տարհանման, վերանորոգման և այլնի  կազմակերպման վերաբերյալ:

Զորավարժությունը տևելու է օգոստոսի 17-ից 20-ը: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցությունը ապահովելու, ինչպես նաև զորավարժությանը ներգրավված անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքների գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 30 զինծառայող է ընդգրկվել»,- ասված է հաղորդագրությունում: