London Chess Classic: Տասնհինգ ոչ-ոքի տասնհինգ պարտիայում
Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի երեք տուրից հետո ոչ մի արդյունավետ պարտիա չի գրանցվել՝ տասնհինգն էլ ավարտվել են ոչ-ոքի:
Այս անգամ «համաձայնագիր» կնքեցին Լեւոն Արոնյան – Սերգեյ Կարյակին, Յան – Նեպոմնյաշչի – Ֆաբիանո Կարուանա, Մագնուս Կարլսեն – Վիշվանաթան Անանդ, Մայքլ Ադամս – Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Հիկարու Նակամուրա – Ուեսլի Սո զույգերը:
Այսօր չորրորդ տուրում կհանդիպեն Անանդ – Արոնյան, Նակամուրա – Նեպոմնյաշչի, Վաշյե-Լագրավ – Կարլսեն, Սո – Ադամս, Կարյակին – Կարուանա: