COVID-19-ից բուժվածները նորից չեն վարակվի հաջորդ  ամիսների ընթացքում. ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

COVID-19-ից բուժվածները կարող են շուրջ երեք ամիս առանց վախենալու շփվել այլ մարդկանց հետ:  NBC News-ի  փոխանցմամբ՝ այս մասին նախորդ շաբաթ հայտնել է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC):

Ըստ կենտրոնի՝ վարակակրի հետ շփված անձինք պետք է մեկուսանան, «բացառությամբ նրանց, ովքեր նախորդ 3 ամիսների ընթացքում ունեցել են COVID-19»:

Կորոնավիրուսի դրական պատասխան ունեցողները պետք չէ նորից թեստավորվեն հաջորդ 3 ամիսների ընթացքում, քանի դեռ նրանց մոտ ի հայտ չեն եկել նոր ախտանիշներ:

Նախկինում կենտրոնն ասել էր, որ COVID-19-ից բուժվածների թեստերը կարող են դրական լինել մինչև երեք ամիս, չնայած դրական արդյունքը չի նշանակում, որ տվյալ անձը դեռ հիվանդ է:

Նշենք,որ Սպիտակ տան կորոնավիրուսային աշխատանքային խմբի անդամ Դոկտոր Բրետ Գիրոարը  խորհուրդ է տվել մարդկանց բուժվելուց հետո նորից չթեստավորվել:

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն իր նոր հրապարակմամբ մեկ քայլ առաջ է գնացել՝ ասելով, որ ապաքինվածները առնվազն երեք ամիս պաշտպանված են կրկին վարակվելուց:

Կենտրոնի տրամադրած տեղեկությունը հիմնված է ուսումնասիրությունների վրա, որոնց ընթացքում պարզվել է, որ չկա որևէ ապացույց, որ մարդիկ լավանալուց երեք հետո նորից վարակվել են կորոնավիրուսով: