Կհաղթի վիրուսից վախը, թե՞ հոգևորի պահանջը. «բացօթյա արվեստը» տարակուսանքների տեղիք է տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Հայաստանի ոչ բոլոր թատրոններն ունեն բացօթյա ներկայացումներ տալու հնարավորություն, իսկ եթե նույնիսկ դրանք կազմակերպվեն, կարող են լինել մեծ թվով մարդկանց կուտակումներ և իրավիճակը, հնարավոր է, դուրս գա վերահսկողությունից»,- նման տեսակետ է հայտնում Թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը՝ անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, որ առաջիկայում թատրոնները և համերգասրահները կգործեն բացօթյա։

Նրա համոզմամբ՝ թատրոնների բացօթյա գործունեությունը կարելի է անցումային, միջանկյալ որոշում համարել, սակայն, Ղազանչյանի կարծիքով, բացօթյա ներկայացումները լուրջ թափ չեն ստանա, մեկ-երկու ներկայացումից հետո կուտակումներ կլինեն, և պարետատունը կարգելի դրանց անցկացումը:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը, որը նաև Թատրոնների տնօրենների խորհրդի նախագահն է, ուրախ է, որ խորհրդի կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն արված առաջարկությունները վերջինս էլ իր հերթին ներկայացրել է պարետատանը:

Առաջարկությունների մի մասը վերաբերել է հենց բացօթյա ներկայացումներին, մյուս մասը՝ դահլիճում սահմանափակ թվով հանդիսատեսի ընդունելությանը՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:

Առաջինը, փաստորեն, արդեն ընդունվեց, իսկ երկրորդ մասով քննարկումներ են ընթանում:

Հաշվի է առնվում նաև միջազգային փորձը: Ռուբեն Բաբայանի խոսքով՝ թերևս սեպտեմբերի կեսից հնարավոր կլինի հանդիսատեսին ընդունել նաև թատրոնների փակ դահլիճներում: Անդրադառնալով Հակոբ Ղազանչյանի այն մտահոգությանը, որ բացօթյա ներկայացումների հնարավորություն շատ թատրոններ չունեն, պարոն Բաբայանը շեշտում է՝ օրինակ՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն ունի մեծ բակ, որտեղ պատրաստվում են ներկայացումներ խաղալ, և տնօրենն էլ պատրաստականություն է հայտնել տարածքը տրամադրել այլ թատրոնների ևս, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մտադիր է օգտագործել հարակից այգին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ևս ունի այգի, որն օգտագործում է, Սայաթ-Նովա փողոցին կից Տիկնիկային թատրոնի պատշգամբն արդեն իսկ ծառայել է բացօթյա համերգների համար, թատրոնի սրճարանը ևս կարող է այդ առումով ֆունկցիոնալ նշանակություն ունենալ: Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանն ուրախություն հայտնեց, որ բացօթյա համերգներով հանդես գալու հնարավորություն է ընձեռվում: Օպերային թատրոնի տանիքում, Մկրտիչ Բաբաջանյանի խոսքով, 60-70 հոգի հանդիսատես կարող է տեղավորվել: Թատրոնն արդեն իսկ մշակել է ծրագրեր: Իհարկե, բացօթյա համերգի պարագայում կարող են առաջանալ մի շարք տեխնիկական խնդիրներ, օրինակ՝ տանիքում երեկոյան բավական քամոտ է և դա, հնարավոր է, խոչընդոտի կոլեկտիվի աշխատանքը: Կարող են ի հայտ գալ տեխնիկական այլ խնդիրներ ևս:

Մեր զրուցակցի համոզմամբ, սակայն, դրանց կարելի է լուծում տալ: Չնայած բոլոր ռիսկերին՝ թատրոնների և համերգասրահների բացօթյա գործունեությունը կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում կարելի է հնարավոր միջանկյալ լուծումներից համարել՝ ստեղծագործական կյանք վերադառնալու և հանդիսատեսին հոգևոր սնունդով ապահովելու համար:

Աննա Բաբաջանյան