Գյումրու օրը այս տարի անցկացվելու է առցանց տարբերակով

Լուրեր

21.05.2026 | 11:16
Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆ
21.05.2026 | 11:04
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սիզրանի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է․ զոհեր կան
21.05.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 10:52
Իջևանի քաղաքային զբոսայգու ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.05.2026 | 10:39
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.05.2026 | 10:23
Հ1-ը կիբերհարձակման է ենթարկվել․ թիրախը եղել է ԵՔՀ-ի գագաթնաժողովը․ Հ1
21.05.2026 | 10:18
«Ասթոն Վիլան» դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.05.2026 | 09:54
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացիություն չի ունեցել, Ալեն Սիմոնյանը հակադարձում՝ ՌԴ ռեգիստրում երեկ է դարձվել ՀՀ քաղաքացի
21.05.2026 | 09:39
Այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն՝ մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի շրջանակում․ ՊՆ
21.05.2026 | 09:30
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
21.05.2026 | 09:05
Արթուր Օսիպյանը կալանավորվել է. ՔԿ
20.05.2026 | 23:49
Սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ. ԲՀԿ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին
20.05.2026 | 23:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.05.2026 | 23:21
Ռուսաստանը և Բելառուսն անմիջական պատասխանատվություն են կրում. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Լիտվայում ԱԹՍ-ի միջադեպի մասին
Բոլորը

Այս տարի «Գյումրու օր» տոնակատարությունը՝  պայմանավորված աշխարհում տիրող  համավարակային իրավիճակով և Հայաստանում   հայտարարված արտակարգ դրությամբ, անցկացվելու է առցանց ՝ «Իմ սեր Գյումրի» խորագրով։  Քաղաքի տոնը կնշվի սեպտեմբերի 5-ին։ Այս մասին տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանը։

«Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար տոնն առանց հազարավոր հյուրերի նշելը, իհարկե, անսովոր կլինի, բայց, համացանցի բոլոր հնարավորություններն օգտագործելով, մենք կարող ենք սեպտեմբերի 5-ը դարձնել տարվա ամենագյումրիական օրը։ Քաղաքի մարդիկ, քաղաքի նոր ու սիրուն, հին ու պատմական վայրերը, քաղաքի մեղեդին ու գույները՝ առցանց՝ հնարավոր բոլոր հարթակներում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Գյումրու ավագանին  հունիսի  10-ին կայացած նիստում,  քաղաքի օրվա  միջոցառումների կազմակերպման համար 8 մլն դրամ էր հատկացրել, այնքան, որքան 2019թ-ի տոնակատարության համար։ Քաղաքապետն ու ներկաները նաև հույս էին հայտնել, որ համավարակը կնահանջի և քաղաքի օրը հնարավոր կլինի մեծ շուքով նշել։

«Շատ ուրախ կլինենք, որ մինչև Գյումրու օրը նշելը այս կարանտինային իրավիճակը, արտակարգ իրավիճակը կվերանան, և մենք կկարողնանք մեր քաղաքի տոնը շուքով նշել։ Բյուջեով նախատեսված է, սպասում ենք, որ օրը գա և հնարավոր լինի միջոցառում անել»,- ասել էր Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Գյումրու օրը մեծ շուքով   նշվել էր օգոստոսի 25-ին «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով։  Կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ՝ համերգներ, թատերականացված ներակայացումներ, ֆլեշ-մոբեր։ Քաղաքը հյուրընկալել էր մեծ թվով հյուրերի ու զբոսաշրջիկների։ Տոնական միջոցառումներին մասնակցել  էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Էմմա Չոբանյան