Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կորոնավիրուսի պատճառով 20․4% անկում է ունեցել․ Deutshce Welle

Լուրեր

19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կորոնավիրուսի հետևանքով ծանր կորուստներ է կրել։ Այս տարվա երկրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն նվազել է 20․4 տոկոսով: Այս մասին հայտնում է Deutshce Welle-ն։

Ըստ երկրի Վիճակագրության ազգային ծառայության տվյալների՝ առաջին եռամսյակում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2․2 տոկոսով է նվազել: Նշվում է, որ սա վիճակագրական ծառայության աշխատանքի ընթացքում գրանցված ամենամեծ անկումն է։

Deutsche Well-ի փոխանցմամբ՝ տնտեսական ամենամեծ կորուստներն ապրիլին են արձանագրվել, երբ երկրում տոտալ սահմանափակումներ էին։ Մայիսին իրավիճակը սկսել է դրական ընթացք ստանալ, գրանցվել է 2․4 տոկոս աճ: Հունիսին աճը շարունակվել է և 8․7 տոկոսի հասել:

Հավելենք, որ ըստ worldometers.info վիճակագրական կայքի՝ Մեծ Բրիտանիայում մինչ օրս COVID-19-ով վարակման 313.798 և մահվան 41․329 դեպք է գրանցվել։

Նելլի Մելքոնյան