Վանաձորի ավագանին լուծարելու ԼՀԿ-ի դիմումին կառավարությունը դեռևս չի արձագանքել. կուսակցությունում դրական ակնկալիքներ ունեն

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Հայաստանի Կառավարությունը դեռևս չի արձագանքել Վանաձորի ավագանու գործունեությունը դադարեցնելու և նոր ընտրություններ նշանակելու մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած դիմումին: Factor.am-ի հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը նշեց՝ օրենքով սահմանված ժամկետում պատասխանը կտրվի:

«Դիմումը ստացել ենք, ապա ուղարկել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ու Կենտրոնական ընտրական հանձաժողով: Այն ուսումնասիրվում է և պատասխան կտրվի դիմումը ստանալուց՝ նոյեմբերի 24-ից հետո՝ 15- օրյա ժամկետում»,- նշեց վարչապետի խոսնակը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց՝ մասամբ բավարելով «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների 26 պատգամավորների հայցը և հակասահմանադրական ճանաչելով Վանաձորի ավագանու գումարած բոլոր նիստերը: Այս որոշմանը հաջորդեց «Լուսավոր Հայաստան»-ի՝ Վանաձորի ավագանին լուծարելու Կառավարությանն ուղղված դիմումը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի մամուլի խոսնակ Կարինե Մանգասարյանը ևս փոխանցեց՝ դիմումն այժմ քննարկման փուլում է և սահմանված ժամկետում պատասխանը կներկայացվի կառավարությանը:

Հարցի առնչությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, մինչդեռ, Factor.am-ի հետ զրույցում հստակեցրեց՝ դիմումում բարձրացված հարցերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ չեն հանդիսանում:

«Մերք մեր դիրքորոշումը սահմանված ժամկետում կտրամադրենք նաև կառավարությանը»,- նշեց ԿԸՀ նախագահը:

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի համար որևէ արտառոց բան չկա, որ իրենց դիմումի պատասխանն ուշանում է, պատգամավորը նշեց՝ գուցե մտածում են՝ ինչ պատասխանել:  Factor.am-ի հարցին՝ դիմումը մերժելու հիմնավորումներ կգտնե՞ն, Մարուքյանը պատասխանեց. «Մերժելու հիմնավորումներ չկան, տեսնենք՝ ինչ կպատասխանեն»: Էդմոն Մարուքյանը հավելեց՝ իրենք դրական պատասխան են ակնկալում:

Շողիկ Գալստյան