«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը դարձել է համահայկական

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին Երևանում կկայանա «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլ անցած լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես-ներկայացումը:

Ցուցահանդես-ներկայացումից հետո տեղի կունենա փորձագիտական հանձնաժողովի նիստ և հեղինակների (հեղինակային խմբերի) կողմից նախագծերի պաշտպանություն (ներկայացման ձևով): Նիստի ավարտին Հանձնաժողովը, ըստ հաստատված անվանակարգերի, կհրապարակի նախագծերի վերջնական գնահատականները և կներկայացնի դրանք Կազմկոմիտեին՝ Հանձնաժողովի գնահատականներն ամփոփելու և երեք հաղթող նախագծերի անուննները հանրայնացնելու համար:

Այնուհետև տեղի կունենա Մրցույթի ամփոփման հանդիսավոր արարողությունը: Մրցույթի հաղթողները կստանան առաջին, երկրորդ և երրորդ կարգի խրախուսական պարգևներ և հավաստագրեր:

«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթը մշակվել և իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, երիտասարդներին ներգրավել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

2017 թվականից մրցույթը դարձել է համահայկական, և մրցույթին մասնակցելու հնարավորություն  ունեն Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կամ հեղինակային խմբերը: