Ժամկետանց գարեջուրը՝ էներգիայի աղբյուր. Ավստրալիայում բիոգազի վերածված գարեջուրը բնակարաններ է լուսավորել

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Երբ մարտին ռեստորանները, սրճարաններն ու բարերը կորոնավիրուսի պատճառով սկեցին փակվել, Ավստրալիայում գարեջրագործները չվաճառված գարեջրի հսկայական պաշարներ ունեին , հայտնում է CNN-ը:

Ժամկետանց գարեջուրը թավելու փոխարեն՝ Հարավային Ավստրալիայում այն սկսեցին օգտագործել այլ ոլորտում՝ վերականգնվող էներգիա ստանալու նպատակով:

Վերջին ամիսներին  Գլենելգի կեղտաջրերի մաքրման գործարանում միլիոնավոր լիտրերով չօգտագործված գարեջուր վեր է ածվել վերականգնվող էներգիայի՝ ջրի մաքրման գործընթացը ապահովելու համար:

Այստեղ արդյունաբերական օրգանական թափոնները խառնում են կոյուղու տիղմի հետ կենսագազ ստանալու համար, որը հետագայում վեր է ածվում էլեկտրաէներգիայի: Արդյունքում, ստացվում է բավարար չափով կենսագազ, որն էլ ապահովում է ամբողջ տարածքի էներգիայի մոտ 80%:

«Վերջերս գարեջրի շնորհիվ էներգիայի արտադրությունը բարձրացել է նոր մակարդակի՝ մեկ ամսում հասնելով 654 ՄՎտժ-ի»,-ասել է Հարավային Ավստրալիայի կառավարությանը պատկանող SA Water կազմակերպության ներկայացուցիչ Լիզա Հաննանտը:

«Շաբաթական ավելացնելով 150,000 լիտր հնացած գարեջում՝ մայիսին մենք ստացանք ռեկորդային 355.200 խորանարդ մետր բիոգազ, իսկ հունիսին ևս 320,000 խմ, ինչը բավարար է 1200 տուն էներգիայով ապահովելու համար»,-հավելել է նա:

Ավստրալիայիում կորոնավիրուսով պայմանավորված արգելափակումները, որոնք սկսեցին կիրառվել մարտի վերջից, մեծ հարվածներ են հասցրել տեղացի գարեջրագործներին:

Մայիսին Lion Beer Australia-ն՝ երկրի խոշորագույն գարեջրագործներից մեկը, հայտարարեց, որ թափում է շուրջ 4,5 միլիոն լիտր անպիտան գարեջուր:

Գարեջուրը տեղափոխվեց կեղտաջրերի մաքրման կայաններ՝ կենսագազ ստանալու համար, որը կարող է օգտագործվել նաև գարեջրի պատրաստման համար, հայտնում է 7News-ը: