Նոր ձերբակալություններ և բախումներ Բելառուսում

Լուրեր

19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
Բոլորը

Երեքշաբթի երեկոյան Մինսկում և Բելառուսի մի շարք այլ քաղաքներում հարյուրավոր մարդիկ դարձյալ դուրս են եկել փողոց՝ օգոստոսի 9-ին կայացած վիճարկելի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու, հայտնում է Euronews-ը:

Բողոքի ցույցերը երկրով մեկ շարունակվում են, չնայած իրավապահ մարմինների ճնշումներին, ինչի համար Եվրամիությունը նախազգուշացրել է՝ պատժամիջոցներ կկիրառվեն:

Այս գիշեր նորից բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Վերջիններս կիրառել են խլացուցիչ նռնակներ և ռետինե փամփուշտներ ցուցարարներին ցրելու համար:

Մինսկում ոստիկանները շարունակել են ձերբակալել մարդկանց՝ փորձելով ճնշել ցուցարարներին: Մի քանի լրագրողներ են վիրավորվել, իսկ ոմանք էլ բերման են ենթարկվել: Ոստիկանները առգրավել են նաև որոշ լուսանկարչական սարքերի հիշողության քարտեր այն պահին, երբ օպերատորները նկարահանում էին բախումները: Առգրավված քարտերից մեկը պատկանում է Associated Press գործակալությանը:

Կիրակի օրը կայացած ընտրություններից հետո վերընտրված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրվում է ընտրության արդյունքները կեղծելու համար: Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ նա վերընտրվել է 6-րդ անգամ՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 80%-ը:

Երեքշաբթի օրը Լուկաշենկոյի հիմնական մրցակից, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան մեկնել է Լիտվա՝ իր և երեխաների անվտանգության համար: Տիխանովսկայան ասել է, որ ինքնուրույն է հեռանալու որոշումը կայացրել՝ ավելացնելով, որ Բելառուսում ներկայիս իրավիճակը «ոչ մի մարդկային կյանք չարժե»:

Երեքշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարը քննադատեց ցուցարարների դեմ կիրառվող բռնությունները՝ ընտրությունները որակելով ոչ ազատ և ոչ արդար:

Հիշեցնենք, որ ցույցերը երկրում շարունակվել են երրորդ գիշերը: Նախորդ գիշերների ընթացքում վիրավորվել են տասնյակ մարդիկ: Ավելի քան 3000 մարդ ձերբակալվել է, 1000-ը՝ մայրաքաղաք Մինսկում: Ցուցարարներից մեկը մահացել է: Այս պահին հիվանդանոցներում կան շուրջ 200 տուժածներ: