Լոռու մարզում 2020թ. 1-ին կիսամյակում շուրջ 150%-ով ավելացել է ապօրինի ծառահատումների համար դատի տրված անձանց թիվը

Լուրեր

27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:28
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը հարվածել է ծառայողին և կասկածելի փաթեթը նետել կոյուղատարի մեջ
27.08.2026 | 17:19
Երբ ասում եք՝ Տիգրանաշենը անկլավ ա, դուք Վազգեն Սարգսյանին նորից եք թաղում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:07
Դուք, ի վերջո, կամանդի՞րն եք, թե՞ ՔՊ-ի Սասուն Միքայելյանը․ Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:58
Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին
27.08.2026 | 16:53
Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել, իբր, ԱՄՆ էներգետիկ համակարգի համար արտասահմանյան սարքավորումների սպառնալիքի պատճառով
27.08.2026 | 16:44
Վարչապետի խոսնակը չեմ, որ մեկնաբանեմ, ծանոթ չեմ անձամբ. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:36
«Մանչեսթեր Սիթիի» նոր համազգեստը՝ ստեղծված երկրպագուների և ԱԲ-ի կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:32
Ուժգին կարկուտ՝ Լոռիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:27
Եթե էսօր մենք չասենք Քյարքի, նշանակում է` Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:20
Զախարովան հայտարարել է, թե ՀՀ-ում «բռնաճնշումներ են այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ դաշնակցության օգտին»
27.08.2026 | 16:12
Կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել, զոնդաժ անեն, քաղաքական շարժում սկսեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ դատախազության և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում է քրեական հետապնդման մյուս մարմինների հետ սերտ գործակցությամբ հետևողական քեաիրավական պայքարը ապօրինի անտառահատումների դեմ:

«Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ արձանագրված հանցավոր խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների օրինականության վիճակը:

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների գործունեության արդյունքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 155 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 122 դեպքի փոխարեն (27%-ով ավելի): Դրանցից 65-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (48 դեպք)  ավելի են շուրջ 35%-ով:

Նման աճը պայմանավորված է ոչ թե ապօրինի ծառահատումների դեպերի էական ավելացմամբ, այլ, առավելապես անտառների և անտառային տնտեսության պահպանման համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության որակի էական բարելավմամբ, ապօրինի անտառահատումների դեպքերը պատշաճ կերպով արձանագրելու և հաշվառելու ցուցանիշների բարելավմամբ:

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հետաքննության և նախաքննության փուլերում գտնվող գործերով առաջնային նշանակություն է տրվում բնությանը և պետությանը պատճառված վնասի վերականգնմանը: Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում գործի հարուցումը մերժված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է 2.336.800 ՀՀ դրամ: Նշված գումարը բռնագանձելու պահանջով Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից առաջարկվել է հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ: Իսկ հարուցված և քննվող քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է 225.916.320 ՀՀ դրամ։  Միջոցներ են ձեռնարկվում դրանց վերականգնման ուղղությամբ:

Բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը մեծապես պայմանավորված է քննությունների բազմակողմանիության, ապօրինի անտառահատումներին անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հնարավոր կոռուպցիոն ներգրավվածության հանգամանքները պարտադիր քննության առարկա դարձնելու ՀՀ դատախազության կողմից որդեգրված քրեական քաղաքականությամբ:

Մասնավորապես՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 7 քրեական գործ: Դրանցով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 218.691.500 ՀՀ դրամ: Նշված քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում, 1 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Լոռու մարզի դատախազությունը 2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աշխատանք է կատարել ապօրինի ծառահատումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու և մեղադրանքի պաշտպանության համատեքստում: Եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել այդպիսի 8 գործ՝ 8 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 20 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ կամ 150%-ով ավելի:

Դատարանում քննվել և ավարտվել է 15 քրեական գործ՝ 15 անձի վերաբերյալ, որը 2019թ. նույն շրջանի (6 գործ՝ 6 անձի վերաբերյալ) համեմատ կրկին ավելի է 150%-ով:

Դատարանում քննված և ավարտված քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 4.476.080 ՀՀ դրամ, որի մի մասը վերականգնվել է, իսկ չվերականգնված գումարը բռնագանձելու պահանջով Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից առաջարկվել է հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում: