Բեյրութի նավահանգստում պայթյունի հետևանքով վնասը նախնական գնահատվում է 3 միլիարդ դոլար

Լուրեր

19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
Բոլորը

Ապահովագրական ընկերությունները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կորուստները նախնական գնահատել են 3 միլիարդ դոլար, այնքան, որքան 2015-ի օգոստոսին Տյանցզինի նավահանգստում տեղի ունեցած պայթյունների պատճառած կորուստներն են։ Այս մասին տեղեկացնում է TASS-ը՝ հղում կատարելով Splash- ին:

Նշվում է, որ թեև օգոստոսի 4-ին Բեյրութի պայթյունն ավելի հզոր էր, քան 5 տարի առաջ Չինաստանի նավահանգստում, այնուամենայնիվ Տյանցզինում ոչնչացվել են ավելի թանկ արժեցող բեռներ՝ ներառյալ հազարավոր ավտոմեքենաներ: Տյանցզինի նավահանգստում վթարի հետևանքների ապահովագրական պահանջների գումարը մինչ օրս ամենախոշորն է համարվում խաղաղ պայմաններում նավահանգիստների ապահովագրության պատմության մեջ:

Վերջին տվյալներով ՝ Լիբանանում մահացել է ավելի քան 150 մարդ, բազմաթիվ քաղաքացիներ անհետ կորած են: Բեյրութի նահանգապետի խոսքով՝ հնարավոր չէ որոշել այն զոհերի ինքնությունը, որոնք կապեր չունեն տեղի բնակիչների հետ, օրինակ՝ վարորդներ կամ նավահանգստում աշխատող օտարերկրացիներ։