Արտագնա աշխատանքի չմեկնած շիրակցիները հնարավորություն ունեն աշխատելու տեղական շինարարությունում

Լուրեր

29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ արտագնա աշխատանքի մեկնողներն այս տարի մնացել են Հայաստանում։ Գաղտնիք չէ, որ Շիրակի մարզի տարբեր համայնքների բնակիչների մեծ մասն էլ իր ապրուստը վաստակում է հենց արտագնա աշխատանքով։ Մարզն այժմ տնտեսապես բարդ իրավիճակում է, արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորության բացակայությունն էլ լրացուցիչ սոցիալական լարվածություն է առաջացնում։

Ստեղծված իրավիճակում Կառավարությունն իր  տարբերակն  է առաջարկում՝ աշխատանք տեղական շինարարությունում։ Մարզպետարաններին հանձնարարված է արտագնա աշխատանքի չմեկնածների տվյալների բազա կազմել։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հանձնարարականով Շիրակի մարզպետարանում ևս  աշխատանքներ են իրականացվել COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ: Ստեղծվել է օնլայն հարթակ, որտեղ գրանցվելու հնարավորություն են ունեցել մարզում ապրող շինարարները։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ փոխանցեցին, որ  շինարարական աշխատանքներ կատարելու հմտություն, փորձառություն ունեցող շուրջ 2700 քաղաքացի է գրանցվել հարթակում։

«Հավաքագրված տվյալները մարզպետարանի պատասխանատուներն ամբողջացրել և ներկայացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և թվով 11 շինարարական ընկերությունների։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպում է ունեցել շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ, քննարկվել են առաջիկա կառուցապատման աշխատանքներում գրանցված մասնագետներին ներգրավելուն վերաբերող հարցեր»,- փոխանցեցին Շիրակի մարզպետարանից։

Օնլայն հարթակում գրանցված շինարարները հնարավորություն ունեն աշխատելու մարզում իրականացվող տարբեր շինարարական ծրագրերում։ Շիրակում  իրականացվում է 63 սուբվենցիոն ծրագիր և աշխատուժի կարիք կա։

«Շիրակի մարզի ներկայացրած և հավանության արժանացած 63 սուբվենցիոն ծրագրերից 53-ը շինարարական են։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման շնորհիվ մարզում ստեղծվելու է 580-780 ժամանակավոր և մինչև 130 հիմնական աշխատատեղ»- հայտնեցին Շիրակի մարզպետարանից։