Twitter-ի ղեկավարությունը Բելառուսում սոցցանցի արգելափակումը համարում է մարդու հիմնական իրավունքների ոտնահարում

Լուրեր

03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրդարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ամերիկյան Twitter ընկերության ղեկավարությունը հայտնել է Բելառուսում Twitter սոցիալական ցանցի աշխատանքները խոչընդոտելու փորձերի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երեկ տարածած հայտարարություն  մեջ ընկերությունն ասել է, որ իրենք հետևում են Բելառուսում սոցցանցի արգելափակման և խոչընդոտման փորձերին՝ ի պատասխան բողոքի ցույցերին, որոնց մասնակիցները կասկածի տակ են դնում նախագահական ընտրությունների արդյունքները:

«Ինտերնետի անջատումը լուրջ վնաս է ենթադրում: Սկզբունքորեն ոտնահարվում են մարդու հիմնական իրավունքները և ինտերնետի հասանելիության սկզբունքները», – ասված է  հայտարարության մեջ:

Բելառուսի առաջատար «Բելտելեկոմ» ընկերությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ինտերնետի խափանումների վերացման ուղղությամբ, որոնք տեղի են ունեցել բազմաթիվ կիբերհարձակումների արդյունքում: Ըստ ընկերության՝ այդ հարձակումները իրականացվում են դրսից:

Նախօրեին  գրանցվել են բջջային և լարային ցանցերի միջոցով հասանելիության հետ կապված դժվարություններ և ընդհատումներ Բելառուսի մի շարք քաղաքներում: Telegram-ը, YouTube-ը և որոշ սոցիալական ցանցեր ևս ունեցել են խնդիրներ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ արտահայտելու իրենց դժգոհությունը իշխանությունների և ընտրակեղծիքների դեմ: Որոշ վայրերում բողոքի ակցիաները վեր են ածվել փողոցային անկարգությունների: Կան բազմաթիվ ձերբակալվածներ և վիրավորներ: Ըստ պաշտոնական տվյալների՝ ցուցարարներից մեկը մահացել է, երբ պայթուցիկ սարքը պայթել է ձեռքում: