ԱՄՆ Պետքարտուղարությունը Բելառուսի ընտրությունները համարում է «ոչ ազատ և արդար»

Լուրեր

19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դատապարտել է Բելառուսում ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունները և կոչ է արել երկրի իշխանություններին ազատ արձակել բոլոր ապօրինի ձերբակալվածներին, հաղորդում  է  DW-ի ռուսական ծառայությունը:

Պոմպեոն իր մտահոգությունն է հայտնել առ այն, թե ինչպես են Բելառուսում անցկացվել նախագահական ընտրությունները՝ որակելով դրանք «ոչ ազատ և արդար»:

«Թեկնածուների՝ ընտրություններին մասնակցելու հնարավորությունների խիստ սահմանափակումը, տեղական անկախ դիտորդների ներկայությունը ընտրատեղամասերում արգելելը, ընդդիմության թեկնածուներին վախեցնելու տակտիկան, խաղաղ ցուցարարներին և լրագրողներին ձերբակալելը ստվերում են ընտրական գործընթացը»,- Պոմպեոն ասել է Պետդեպարտամենտի երեկ տարածած հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, նա ափսոսանք է հայտնել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի  դիտորդներին ժամանակին չեն հրավիրվել Բելառուսի ընտրությունները դիտարկելու:

«Մրցակցության սկզբունքի վրա հիմնված ազատ և արդար ընտրությունները բոլոր կառավարությունների հուսալիության և օրինականության հիմքն են», – ընդգծել է Պոմպեոն:

ԱՄՆ պետքարտուղարը հորդորել է Բելառուսի կառավարությանը հարգել բոլոր բելառուսցիների՝ հավաքներին մասնակցելու իրավունքը: «Բացի այդ, երկրի իշխանությունները պետք է զերծ մնան բռնության կիրառումից և ազատ արձակեն բոլոր նրանց, ովքեր ապօրինաբար են ձերբակալվել»,- ասել է Մայք Պոմպեոն:

«Մենք խստորեն դատապարտում ենք ցուցարարների նկատմամբ շարունակվող բռնությունները և ընդդիմության կողմնակիցների կալանավորումը, ինչպես նաև ինտերնետի անջատումը, որի նպատակն է թույլ չտալ բելառուսներին տարածեն ընտրությունների և ցույցերի մասին տեղեկատվություն», – ավելացրել է Պետդեպարտամենտի ղեկավարը:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ արտահայտելու իրենց դժգոհությունը իշխանությունների և ընտրակեղծիքների դեմ: Որոշ վայրերում բողոքի ակցիաները վեր են ածվել փողոցային անկարգությունների: Կան բազմաթիվ ձերբակալվածներ և վիրավորներ: Ըստ պաշտոնական տվյալների՝ ցուցարարներից մեկը մահացել է, երբ պայթուցիկ սարքը պայթել է ձեռքում: Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ նա փորձել է չբացահայտված պայթուցիկ սարք նետել իրավապահների կողմը: