Բելառուսում բախումները շարունակվել են այս գիշեր. ցուցարար է մահացել

Լուրեր

17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ոստիկաններն այս գիշեր նույնպես ցուցարարների ուղղությամբ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են արձակել՝ կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո շարունակվող բողոքի ցույցերը ցրելու համար, հայտնում է BBC-ն:

Ըստ ներքին գործերի նախարարության՝ ցուցարարներից մեկը մահացել է, երբ պայթուցիկ սարքը պայթել է ձեռքում՝ դառնալով առաջին զոհը բախումները սկսվելուց ի վեր:

Ցուցարարները մոլոտովի կոկտեյլներ են նետել իրավապահների ուղղությամբ: Կան ձերբակալվածներ և վիրավորներ:

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել այլ քաղաքներում նույնպես:

Հիշեցնենք, որ  ըստ ԿԸՀ-ի՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է 6-րդ անգամ՝ ստանալով ձայների 80.23%-ը:  Նրա հիմնական մրցակից, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ստացել է ձայների 9.9%: Վերջինս հրաժարվել է ընդունել ընտրությունների արդյունքները՝ ասելով, որ ինքն է իրական հաղթողը:

Նախագահական ընտրություններն անց են կացվել երկրի ղեկավարության հանդեպ աճող հիասթափությունների ֆոնին, առանց դիտորդների մասնակցության: Նախորդ օրերին ևս եղել են ճնշումներ ակտիվիստների և լրագրողների հանդեպ:

1994 թվականից երկիրը ղեկավարող Լուկաշենկոն ընդդիմության կողմնակիցներին բնութագրել է որպես դրսից կառավարվող «ոչխարներ» և խոստացել կանխել երկիրը պառակտելու  փորձերը: