Խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է իր առաքելությունը
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը, կատարելով իր առջև դրված խնդիրները, հերթափոխը հանձնել է հայ խաղաղապահների նոր խմբին։
«Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների մասնագիտական կարողություններն ու ծառայությունը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում: