Մայդան չի լինելու. Լուկաշենկո

Լուրեր

03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
Բոլորը

Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերի պատասխանը կլինի «համարժեք», բայց «Մայդան չի լինելու», Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է БелТА-ի հետ զրուցելիս: Այս մասին հաղորդում է Forbes-ը:

«Այս խառնաշփոթը փորձում են փաթաթել մեր վզին: Ես զգուշացրել եմ. Մայդան չի լինելու, ինչքան էլ դա ցանկալի լինի որոշ մարդկանց համար: Դրա համար պետք է հանգստանալ»,-ասել է նա:

Լուկաշենկոն ծնողներին խորհուրդ է տալիս «նայել, թե որտեղ են իրենց երեխաները, որ հետո ցավալի չլինի»:

«Մոտ 25 ՕՄՕՆ-ական է վիրավորվել: Նրանք ունեն ձեռքի և ոտքի կոտրվածքներ: Այս տղաներին միտումնավոր են հարվածել, և նրանք պատասխանել են: Ինչի՞ համար եք հիմա լացում: Այդ պատճառով էլ, մեր պատասխանը կլինի համարժեք: Մենք թույլ չենք տա, որ երկիրը քանդվի,» – ասել է Լուկաշենկոն:

Ըստ նրա՝ բողոքի ցույցերի կազմակերպիչները փորձել են «հրդեհել» Մինսկի կենտրոնը:

Լուկաշենկոն գիտի, թե որտեղից են ղեկավարվում «խամաճիկները»:

«Այսօր Չեխիայից ղեկավարում են մեր համատեղ շտաբը, որտեղ, կներեք ինձ, նստած են այս ոչխարները՝ անգամ չհասկանալով՝ ինչ են ուզում իրենցից»,- ասել է Լուկաշենկոն՝ նկատի ունենալով իր հիմնական մրցակցի՝ Սվետլանա Տիխանովսկայային և նրա թիմակիցներին:

Մենք կլուծենք մեր հարցերը յուրաքանչյուրի հետ, ով դրդում է այս երեխաներին նման անկարգությունների դիմել: Կարծում եմ, որ նրանց ուղեղը կաշխատի ճիշտ ուղղությամբ, և նրանք կհասկանան, որ այրում են իրենց ոտքերի տակի հողը: Մենք դա թույլ տալ չենք կարող» – հավելել  է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ իրավիճակը լրիվ այլ կլիներ, եթե ցուցարարները հասնեին նախագահական նստավայր՝ «Անկախության պալատ », ուստի «լավ է, որ ոստիկանները նրանց ետ են պահել»:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի տվյալներով՝ երեկ կայացած նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է 80,23% ձայն, իսկ Սվետլանա Տիխանովսկայան՝ 9,9% ձայն: Տիխանովսկայան հայտարարել է, որ իրեն հաղթող է համարում: Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո երկրի 33 բնակավայրում սկսվել են բողոքի ցույցեր, որոնց արդյունքում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև: Շուրջ 3000 ցուցարար բերման է ենթարկվել: