Ժողովուրդը կարող է ինչ-ինչ պատճառներով մեզնից երես թեքել, բայց Քոչարյանն ու Սարգսյանը չեն վերադառնա. Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 18:35
Վարդևանյանը ԵԽ պաշտոնյայի հետ հանդիպմանը բարձրացրել է ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումների հարցը
16.11.2026 | 18:28
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային՝ շուրջ 8 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրմանը
16.11.2026 | 18:22
ԱԺ-ն նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստերում կքննարկի 13 հարց
16.11.2026 | 18:18
1,9 մլն դրամի կրթական ծրագիր, 420 հազար դրամանոց հուշանվեր․ պաշտոնյաների հայտարարագրած նվերները
16.11.2026 | 18:10
Դատախազությունը՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին // Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 18:00
ՔՊ-ում պառակտում կա՝ Արմեն Գրիգորյանի հոդվածը բացահայտեց․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 17:54
BMW-ի գինը 0 դրամ է նշել․ Զարուհի Փոստանջյանի ամուսինը տուգանվել է 200 հազար դրամով
16.11.2026 | 17:45
Երևանում առաջիկա օրերին կարճատև անձրևներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
16.11.2026 | 17:36
Պապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 17:29
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը
16.11.2026 | 17:23
Ռոմելու Լուկակուն ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում
16.11.2026 | 17:16
Ադրբեջանում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը
16.11.2026 | 17:07
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կարևորվել է պահվող անձանց ազատ արձակումը․ աջակցություն է հայտնվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին
16.11.2026 | 16:58
Նոր կառավարիչները ոսկե սարեր էին խոստանում, այնինչ հակառակը եղավ․ «Նոյի» նախկին աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:49
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ
Բոլորը

ՍԴ դատավորների հարցով կա միասնական որոշում։ Այդ մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց իշխող ուժի պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով առաջիկայում խորհրդարանում դատավորի թեկնածուների հարցով սպասվող քվեարկությանը՝ չմանրամասնելով, թե իրենց խմբակցությունն ինչպես է քվեարկելու։

Մեկնաբանելով կառավարության կողմից ներկայացված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի շուրջ առկա քննարկումները՝ կապված նրա հոր պաշտոնավարման շրջանում Մարտի 1-ին առնչվող բազմաթիվ գործերով կայացված որոշումների հետ, որոնց մի մասը հիմա բեկանվում է՝ Աղազարյանն ասաց․ «Որդիները չպետք է պատասխան տան հայրերի արածների համար»։

Ինչ վերաբերում է 2018 թվականին արվող պնդումներին, թե այս իշխանությունը եկել է կառավարելու 2 տարով և վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ակտիվացմանը, հրապարակային խոսքին, պատգամավորն ասաց․ «Ժողովուրդը կարող է ինչ-ինչ պատճառներով մեզնից երես թեքել, բայց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն վերադառնա երբեք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան