ՏՄՊՊՀ-ն տուգանել է «Ալեքս Հոլդինգ»-ին՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար

Լուրեր

27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:28
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը հարվածել է ծառայողին և կասկածելի փաթեթը նետել կոյուղատարի մեջ
27.08.2026 | 17:19
Երբ ասում եք՝ Տիգրանաշենը անկլավ ա, դուք Վազգեն Սարգսյանին նորից եք թաղում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:07
Դուք, ի վերջո, կամանդի՞րն եք, թե՞ ՔՊ-ի Սասուն Միքայելյանը․ Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:58
Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին
27.08.2026 | 16:53
Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել, իբր, ԱՄՆ էներգետիկ համակարգի համար արտասահմանյան սարքավորումների սպառնալիքի պատճառով
27.08.2026 | 16:44
Վարչապետի խոսնակը չեմ, որ մեկնաբանեմ, ծանոթ չեմ անձամբ. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:36
«Մանչեսթեր Սիթիի» նոր համազգեստը՝ ստեղծված երկրպագուների և ԱԲ-ի կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:32
Ուժգին կարկուտ՝ Լոռիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:27
Եթե էսօր մենք չասենք Քյարքի, նշանակում է` Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:20
Զախարովան հայտարարել է, թե ՀՀ-ում «բռնաճնշումներ են այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ դաշնակցության օգտին»
27.08.2026 | 16:12
Կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել, զոնդաժ անեն, քաղաքական շարժում սկսեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շաքարավազի շուկայում իրականացրած ուսումնասիրության շրջանակում մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ, շուրջ 24.7 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար, հայտնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը:

Վարույթի քննությամբ պարզվել է, որ հանձնաժողովի կողմից դիտարկված ողջ ժամանակահատվածում՝ 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի մարտ ամիսը,  «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը չարաշահել է ապրանքային շուկայում ունեցած գերիշխող դիրքը, ինչը դրսևորվել է երեք խախտման հատկանիշներով՝ գների չհիմնավորված իջեցում, խտրական պայմանների և գների կիրառում, այնպիսի պայմանների կամ վարքագծի սահմանում կամ կիրառում, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը։

Մասնավորապես, «Ալեքս Հոլդինգ» ընկերության գործողություններն ուղղված են եղել ապրանքային շուկայում իր մասնաբաժինը պահպանելուն,  այդ թվում՝  շուկայում առավել էժան շաքարավազի առկայության պարագայում ընկերությունն իր կողմից արտադրված և ներմուծված շաքարավազի գինը իջեցրել է այնպես, որ հնարավոր լինի իրացնել շաքարավազը մրցունակ գնով՝ որոշ դեպքերում կրելով վնասներ: Արդյունքում՝ այն տնտեսվարող սուբյկետների համար, որոնք ներմուծել են «Ալեքս Հոլդինգ» ընկերության կողմից իրացվող շաքարավազի գնից համեմատաբար ավելի ցածր գնով շաքարավազ, այլևս նպատակահարմար չի լինում զբաղվել այդ գործունեությամբ:

Միաժամանակ,  շաքարավազի իրացման գործընթացը «Ալեքս Հոլդինգ» ընկերության կողմից իրականացվում է այնպես, որ շաքարավազի խոշոր գնորդ հանդիսացող և տնտեսական կարողություններ ու հնարավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար տնտեսապես նպատակահարմար չլինի շաքարավազի ներմուծումն իրականացնել ինքնուրույն։

Հանձնաժողովի որոշմամբ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը՝ շաքարավազի իրացման պայմանները և գնային քաղաքականությունը համապատասխանեցնել օրենքին՝ սահմանելով նաև շաքարավազի իրացման հստակ, օբյեկտիվ և ոչ խտրական պայմաներ: