Եղեգիս գետին սպառնում է կատարյալ ոչնչացում

Լուրեր

03.04.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 09:55
Փեզեշքիանն ու Ալիևն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը
03.04.2026 | 09:46
Թրամփը Փեմ Բոնդիին ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնից
03.04.2026 | 09:30
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
Բոլորը

Եղեգիս գետին սպառնում է ոչ միայն բնական աղետ, այլ նաև կատարյալ ոչնչացում: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վերականգնողական էներգիա արտադրողների ասոցիացիան։

 

«Ըստ էության, ի հայտ են գալիս ոլորտում առկա ջրային ռեսուրսների կառավարման խնդիրները հիմնավորող ապօրինություններն ու չարաշահումները, որոնք ոչ միայն ուղղված են տնտեսվարող սուբյեկտների դեմ, որոնք, ըստ երևույթին, չեն կարողանում ստանալ օրենքով սահմանված կարգով տրված  ջրային թույլտվություններով նախատեսված ջրային ռեսուրսները` զրկվելով համապատասխան լիցենզավորված գործունեություն իրականացնելու հնարավորությունից և կրելով ծանր ֆինանսական կորուստներ  (ինչը կարող է հանգեցնել նաև պետության էներգետիկ համակարգը մատչելի էլեկտրաէներգիայի պաշարից զրկելուն և պետական բյուջե միլիարդավոր դրամների հասնող հարկեր չմուտքագրելուն), այլ նաև ուղղված են ամբողջությամբ գետի բնական հոսքն ամբողջությամբ փոխելուն, այն ցամաքեցնելուն, ի վերջո, գետը քարտեզի վրայից վերացնելուն։  

Վերջին տարիներին ոռոգման համակարգի անկանոն ջրառի, մեծաքանակ կորուստների, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը միտված ՀՀ կառավարության որոշումների պահանջները չկատարելով և այդ ամենն ամբողջությամբ շրջանցելով՝ ոլորտի որոշ տնտեսվարողներ, ըստ էության, սեփական շահույթներն ապօրինի  ավելացնելով և բիզնեսը ծաղկացնելով՝ կարողացել են  ոչ միայն ոտնահարել Եղեգիս գետավազանի օրինապահ տնտեսվարողների շահերը, այլ նաև բավական հմուտ կերպով ապատեղեկատվություն տարածելով՝ նպաստել իրավիճակի սրմանը։ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։ Այստեղ կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»։

Երկրի տարածքի 4,7%-ը կազմում է ջուրը։ Սակայն որոշ օրինախախտ տնտեսվարող սուբյեկտների կողմից երկրի ընդերքի ջրային ռեսուրսների անփույթ և անօգտակար կառավարումը, չարաշահումներն ու օրինախախտումները, ջրահոսքերի ապօրինի օգտագործումը, այն խթանումն ու սեփական շահերին ծառայեցնելը, ոչ միայն խոչընդոտում է գյուղատնտեսական և բնապահպանական խնդիրների լուծմանը, այլ նաև կարող է ինքնին հանգեցնել բնակլիմայական աղետի և մի շարք օրինապահ տնտեսվարողների սննկացմանը։ Այն նաև մեծ հարված կհասցնի երկրի բյուջեին՝ զրկելով միլիարդավոր դրամների հասնող հարկերի մուտքագրելուց։

ՀՀ վերականգնողական էներգիա արտադրողների ասոցիացիան, հայտնելով իր մտահոգությունն այդ հարցի շուրջ, ինչպես նաև կարևորելով խնդրի ամբողջ լրջությունը և պաշտպանելով օրինապահ շահառուների իրավունքները՝ ահազանգ է հնչեցնում։

ՀՀ վերականգնողական էներգիա արտադրողների ասոցիացիան, հիմք ընդունելով երկրի բնապահպանության ապահովման առաջնահերթությունը և կարևորությունը, գործող օրենսդրության և համապատասխան օրենքների գերատեսչությունը,  ինչպես նաև պաշտպանելով Եղեգիս գետավազանի տուժող տնտեսվարող կողմերի շահերն ու իրավունքները՝ վստահեցնում է, որ կիրականացվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ օրենքի ողջ խստությամբ պատժելու օրինախախտներին»։