Ամուլսարի հարցում իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում, այդ անտարբերությունն ինձ դուր չի գալիս․ Վահագ Ռաշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 17:33
«Ծառուկյանը 3 գույնի սառոչկա ա հագել․․․չուզող են, լավ եմ արել, հագել եմ». Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:28
ԻՔՄ-ն մինչև կես միլիոն դրամ պարգև է խոստանում Ապարանի դպրոցներում պարտադրանքի փաստերի համար
13.05.2026 | 17:20
ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թրամփ-Սի գագաթնաժողովից առաջ
13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
13.05.2026 | 16:10
Հայաստանն ու Թուրքիան անցնում են ուղիղ առևտրի․ ներմուծումը հնարավոր կլինի առանց միջնորդների․ ՊԵԿ
13.05.2026 | 16:00
Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
13.05.2026 | 15:51
Դավիթ Բալայանը տարեց քույրերի սպանության համար ցմահ դատապարտվածին ազատել է պատիժը 12 տարի կրելուց հետո
13.05.2026 | 15:40
Օգնյեն Չանչարևիչն ուշագրավ դրվագ է վերհիշել Թուրքիայի հավաքականի դեմ արտագնա խաղից
Բոլորը

«Ամուլսարի հանքի շահագործման դեմ շարժմանը միացել եմ առաջին իսկ օրվանից, և հիմա իշխանության անտարբերությունն ինձ դուր չի գալիս։ Տպավորություն ունեմ, որ իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում, «Տեսնենք՝ ինչ է լինում, ըստ այդմ կորոշենք՝ ինչ անել» մոտեցումն է կիրառում»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Վահագ Ռաշը։

Նրա համոզմամբ՝ իշխանությունը պետք է արձագանքեր «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայության կողմից Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանելուն և փոխարենը իրենցը դնելուն։

««Լիդիանը» հանքը չի շահագործելու, քանի որ ժողովրդի մեծամասնությունը դեմ է դրան։ Եթե հեղափոխությունը եղել է, ժողովրդի խոսքն անցել է, ուրեմն պետք է այս հարցում էլ լուծում գտնել։ Ամեն ինչ նախորդների վրա գցելը սխալ է։ Ինչ վերաբերում է հանքի շահագործման դեպքում հնարավոր շահույթին, կարող եմ հետևյալն ասել՝ մինչև հիմա անգամ համաճարակային բարդ պայմաններում ապրել ենք առանց այդ հանքի, էլի կապրենք։ Մեր փոքր երկրում այնքան շատ հանքեր ունենք, որ մեկ ավելի հանքը լուրջ խնդիր է մեզ համար»,- նկատում է երգիչը։

Նա անդրադառնում է նաև Մաշտոցի պուրակի պահպանության շուրջ բարձրացած բողոքի հերթական ալիքին։ Այս դեպքում, սակայն, Վահագի կարծիքով, բողոքի ալիքն այլ երանգներ ունի։

«Ես նկատում եմ հակահեղափոխական ուժերի ակտիվություն։ Չեմ հասկանում բնապահպանների կենտրոնացումը այս խնդրի վրա։ Թող, օրինակ, Հաղթանակի այգու ճանապարհին վառված, չորացած տարածքների մասին մտածեն, թող ամեն մեկը մի ծառ տնկի այդ տարածքում»,- ասում է մեր զրուցակիցը։

Երգիչը խոսում է նաև կորոնավիրուսով պայմանավորված բարդ իրավիճակի մասին, որը չշրջանցեց նաև շոու-բիզնեսի ոլորտը։

«Շոու-բիզնեսը շատ տուժեց կորոնավիրուսի պատճառով, բայց այդ խնդիրն առկա է ամբողջ աշխարհում։ Արտիստներին մնում է ստեղծագործելու և գումար աշխատելու այլընտրանքային ձևեր գտնել»,- եզրափակում է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան