Միրգը թանկացել է, միսը՝ էժանացել․ Պետական վիճակագրական կոմիտեն ամփոփել է կիսամյակային տվյալները

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Այս տարվա հունիսին սպառողական գների ինդեքսը, նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ, աճել է 1,7%-ով, իսկ տարվա առաջին 6 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանաշրջանի համեմատ, աճել է 0,5 %ով։Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության տվյալներից։

Այսպես՝ 2020-ի հունիսին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել են 2%-ով։ Իսկ տարվա առաջին 6 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 1,6%:

Ալկոհոլային խմիչքի, ծխախոտային արտադրատեսակների գները հունիսին, 2019-ի հունիսի համեմատ, աճել են 11․1%-ով, իսկ առաջին կիսամյակի համեմատությամբ, այս տարի աճը կազմել է 9,2%:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի գինը հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 3,5%-ով, իսկ կիսամյակային կտրվածքով, նախորդ տարվա համեմատ, աճը կազմել է 2,9%:

Հունիսին 14,2%-ով աճել է մրգերի գինը՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճը կազմել է 6,1%: Բանջարեղենի գնի աճը կազմել է 4,2%, կիսամյակային համեմատությամբ, ընդհակառակը, նվազում է նկատվում․ բանջարեղենի գինը տարվա առաջին 6 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է 5,9%-ով։

Նվազել են նաև շաքարի (2020 թվականի հունիսը, 2019 թվականի հունիսի համեմատ, 5,3%-ով, առաջին կիսամյակը, նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ, 8,3%-ով), մսի (2020 հունիսը, 2019-ի հունիսի համեմատությամբ, 3,3%-ով), ձկան և ծովամթերքի (2020 թվականի հունիսը, 2019 թվականի հունիսի համեմատ, 4.6%-ով, առաջին կիսամյակը, նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ, 4.6%-ով), կաթնամթերքի, պանրի և ձվի (2020 թվականի հունիսը, 2019 թվականի հունիսի համեմատ, 3,5%-ով, առաջին կիսամյակը, նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ, 4,8%-ով) գները։

2020 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0.2%-ով նվազել է ներմուծման ծավալը, իսկ արտահանման ծավալն աճել է 2,4 %-ով։

Անժելա Պողոսյան