2 օրից Պառավաքարում նոր արտադրամաս է բացվելու՝ 200 աշխատակցով․ աշխատուժի խնդիր կա․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 17:01
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:57
Վստահ եմ` թիմակիցներս հայրենասեր մարդիկ են. Գոհար Մելոյանը` ՔՊ-ի հետ համագործակցելու հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:48
ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրողների թվի «տարբերության» պատճառը
10.06.2026 | 16:39
Մանդատների հետ կապված որոշում չունենք. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:30
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:25
«Ապրելու երկիր»-ը ընտրությունների արդյունքներով ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ
10.06.2026 | 16:19
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկության չի գնացել
10.06.2026 | 16:12
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
10.06.2026 | 16:03
Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել «Շիրակը»
10.06.2026 | 15:52
Լավրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը կդիտարկի ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով
10.06.2026 | 15:43
Ընտրություններին արհեստական խոչընդոտներ ստեղծեցին` «Գինու օրեր» կազմակերպելով. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:32
«Ռեալը» հաստատել է, որ 150 միլիոն եվրո է առաջարկել Խուլիան Ալվարեսի համար
10.06.2026 | 15:30
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
10.06.2026 | 15:23
Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան․ Պեսկով
10.06.2026 | 15:15
Եթե փաստ կամ ապացույց ունեք խախտումների վերաբերյալ, խնդրում ենք ներկայացրեք մեզ. Մելոյանը` քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռևս տարիներ առաջ արձանագրված խնդիրը, որ շատ համայնքներում աշխատատեղերի պակաս կա, միևնույն ժամանակ կա նաև աշխատուժի պակաս, այժմ էլ ակտուալ է։ Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օրեր առաջ ինձ լուսանկարներ ուղարկեցին Տավուշի մարզի Պառավաքար գյուղից, որտեղ երևում էր, թե ինչպես են ակնհայտ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մարդիկ բանվորական աշխատանք կատարում ընկերություններից մեկում։ Քանի որ այդ ընկերության ներկայացուցիչը մասնակցում էր մեր մի աշխատանքային քննարկմանը, ես հետաքրքրվեցի, թե ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչն է պատճառը, որ իրենք օտարերկրյա ներուժ են ներգրավում։ Պարզվեց՝ այն խնդիրը, որ մենք արձանագրել ենք դեռևս 2018 թվականին, դեռևս գոյություն ունի»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2 օրից Պառավաքարում նոր արտադրամաս է բացվելու՝ մոտավորապես 200 աշխատակցով, և աշխատուժի հարցը դեռևս լուծված չէ։

«Նույնիսկ ճգնաժամի պայմաններում, երբ թվում է՝ ամեն աշխատատեղ պետք է մեծ պահանջարկ ունենա, ունենք նման խնդիր, և սա ռազմավարական հարց է, պետք է մտածենք՝ այս խնդիրն ինչպես ենք լուծում։ Իմ այս խոսքից հետո կհնչեն բազմաթիվ փաստարկեր, այդ թվում՝ աշխատավարձի ցածր լինելու մասին, բայց ես չեմ կարծում, թե կա մի աշխատավարձ, որը ցածր է զրոյից։ Այսինքն՝ եթե մենք ուղղակի որևէ աշխատանքով զբաղված չենք, չաշխատանքի եկամուտը չի կարող ավելի բարձր լինել, քան որևէ աշխատանք։ Օրինակ՝ այդ օտարերկրացիները, ասում էին, որ աշխատում են օրը 5 հազար դրամով, և «Տավուշ Տեքստիլ» ընկերության ներկայացուցիչն ասում էր, որ օրական 8-10 հազար դրամով իրենք տեղում աշխատուժ գտնել չեն կարողանում»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։