Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը կմեկնի Բեյրութ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.08.2020 | 11:43Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու համար։ Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանը, ուժերի ներածին չափով, օգնություն կհատկացնի Լիբանանին և տեղի հայ համայնքին։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ առաջիկայում, հավանաբար՝ շաբաթ օրը, ՀՀ-ից ինքնաթիռ կմեկնի Բեյրութ։
Մանրամասները՝ տեսանյութում։