ՀՀ-ն թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ․ վարչապետը զորակցություն հայտնեց Լիբանանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց՝ Լիբանանի ժողովրդին զորակցություն հայտնելով։ Փաշինյանը ցավակցություն հայտնեց մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ բոլոր վիրավորներին։

«Մեր երկու երկրների ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով։ Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը։ Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական և մշակութային կյանքի էպիկենտրոնը։ Այն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը՝ որպես Մերձավոր Արևելքում հայկական ներկայության կարևորագույն կենտրոն։ Այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում։ Մենք ուժերի ներածին չափով օգնություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին։ ՀՀ կառավարությունը, ԱԳ նախարարության և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով, մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների հետ։ Հստակեցվում են հիմնական կարիքները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով»,- մասնավորապես նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։