Լիբանանի իշխանությունները հրաժարվել են Բեյրութի պայթյունի միջազգային հետաքննությունից

Լուրեր

19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
Բոլորը

Լիբանանի իշխանություններն անհրաժեշտ չեն համարում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննությանը միջազգային փորձագետների ներգրավումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լիբանանի ՆԳ նախարար Մուհամմեդ Ֆահմին։

«Մենք Բեյրութի պայթյունի հետաքննությանը միջազգային փորձագետների մասնակցության կարիքը չունենք»,- ասել է նա։

Նախարարը նշել է նաև, որ տեղյակ չի եղել մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցողի մասին, մասնավորապես՝ այնտեղ պահվող պայթյունավտանգ բեռի։

«Այդ ամենի մասին զեկույցներն ինձ չեն հասել։ Ես տեղյակ չեմ եղել այդ թղթածրարի մասին, իսկ ես ոչ մի գործի վրա աչք չեմ փակում»,- հավելել է Ֆահմին։

Մինչ այդ, սակայն, Լիբանանի մաքսային ծառայության ղեկավար և Բեյրութի նավահանգստի տնօրեն Բադրի Դահերը հայտարարել էր, որ մաքսայինն ու Լիբանանի հասարակական անվտանգության գլխավոր վարչությունը բազմիցս խնդրել են նավահանգստի տարածքից դուրս բերել վտանգավոր բեռները, սակայն տարիներ շարունակ իրենց խնդրանքն անտեսվել է։

Հավելենք, որ Լիբանանի կառավարությունն այսօր կարգադրել է տնային կալանքի տակ առնել նավահանգստի ամբողջ վարչակազմին՝ «մինչև չսահմանվի կոնկրետ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը»։

Իշխանությունները խոստացել են ողբերգական պատահարի հանգամանքների ուսումնասիրությունն ավարտել հինգ օրվա ընթացքում։