Հեղափոխությունը մնաց հրապարակում․ ոչ՛ դատարան հասավ, ո՛չ Դատախազություն․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, հունիսի 19-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացվեց, նա ազատ արձակվեց։ Մինչև այդ նա գտնվում էր  հիվանդանոցում, իսկ պաշտպանները պնդում էին, որ առողջական խնդիրներ ունի։ Այժմ ականատես ենք, որ Քոչարյանն առցանց հանդիպում է ունենում աջակիցների հետ, հարցազրույց տալիս, խոսում քաղաքական հանդիպումների մասին։ Ավելին, վերջին հարցազրույցում նա ակնարկեց փողոցային պայքարի միջոցով իշխանափոխություն իրականացնելու մասին՝ շեշտելով, որ թե՛ այդ, թե՛ մնացյալ ճանապարհները քաղաքական սեղանի վրա են։ Քոչարյանն ունի՞ քաղաքական ռեսուրս և վարկանիշ, որոնք կարող են բավարարել՝ իր բարձրաձայնած ծրագիրն իրականացնելու համար։

– Ռոբերտ Քոչարյանը երբեք չի ունեցել այնպիսի վարկանիշ և ժողովրդականություն, որպեսզի կարողանար փողոցում որևէ քաղաքական գործընթաց իրականացնել։ Անգամ նախագահի աթոռը զբաղեցնելու ժամանակ նա երբևէ չի ունեցել որևէ ժողովրդական աջակցություն։ Մենք վերջին 2 տարվա ընթացքում տեսել ենք աջակիցների բանակ, որի գաղափարական հենքը պիցցան է, ոչ ավելին։ Ով-ով, բայց Քոչարյանը Հայաստանում երբևէ չի կարող հավակնել քաղաքական պայքարի առաջնորդի կոչմանը, որովհետև նա երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել։ Մնացած բոլոր ջանքերը պետք է դիտարկել որպես քրեական գործով նրա պաշտպանության դետալներից մեկը։

– Հատկանշական է, որ Քոչարյանը շեշտեց՝ հստակ չի կարող ասել՝ իշխանափոխություն տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես կաշխատի իշխանությունն ու ինչպես կաշխատի ընդդիմությունը։ Ինչի՞ մասին էր նա ակնարկում։

– Ես վստահ եմ, որ Հայաստանում իշխանություն փոխվելու է։ Բայց դա լինելու է ընտրությունների միջոցով, լինելու է ծրագրերի, քաղաքական ուժերի պայքար։ Եվ այդ պայքարում չեմ տեսնում որևէ ուժի, որն ընտրակաշառքով խլել է ժողովրդի քվեն, կրակել է ժողովրդի վրա։ Այդ ուժերը պետք է դուրս մղվեն քաղաքական գործընթացներից՝ առնվազն այնքան ժամանակ, մինչև նորից հնին վերադառնալը մենք կկարողանանք բացառել։ Այսինքն, մեր ինստիտուտները, իրավապահ համակարգը, դատական համակարգն այնքան կկայանան, կանկախանան այս նոր իրավիճակում, որ դրանից հետո ուղղակի հնարավոր չէ պատկերացնել, որ Հայաստանում կարող են 1 դրամ ընտրակաշառք տալ ընտրողին։

– Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության կառավարումից 2 տարի է անցել։ Հարուցված քրեական գործերից որևէ մեկով մինչև օրս չկա դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Սա նորմա՞լ է, և այս ու այլ խնդիրներ արդյո՞ք չեն կարող բերել մի իրավիճակի, երբ հեղափոխությանը մասնակցած բնակչությունը հակազդեցություն ցույց տա գործող իշխանությանը։

– Ինչպես ասում են՝ եկանք, հասանք տեղ։ Իսկապես հեղափոխությունը մնաց Հանրապետության հրապարակում․ ոչ՛ դատարան հասավ, ո՛չ Դատախազություն։ Ես չեմ ուզում անձնավորված խոսենք, ուզում եմ համակարգային խոսենք։ Այսօր, գուցե, 20 դատախազ փոխվի, բայց այդ համակարգը մնա այդպիսին։ Երբ դատաիրավական համակարգի մասին խոսում ենք, պիտի արդարության վերականգնման հայեցակարգով մոտենանք դրան։ Արդյո՞ք վերականգնվեց արդարությունը մեր երկրում հեղափոխությունից հետո։ Մարտի 1-ի հարյուրավոր քաղբանտարկյալներից դեռևս արդարացվել է 15 մարդ։ Ես պետական կառավարման կամ իրավապահ համակարգում չեմ տեսնում անարդարությունը հաղթահարելու ջանքը։ Բոլորս նախկիններին միասին մերժեցինք, ուրախացանք, շամպայնը խմեցինք, շնորհավորեցինք, հիմա սպասում ենք, որ Մարտի 1-ի միջոցով իշխանության եկած քաղաքական ուժի զոհերը ռեաբիլիտացվեն։ Այդ ռեաբիլիտացիան չի գնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան