Երբ Մեսչյանը դարձավ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինական խորհրդից բնապահպաններին հանեց․ Կարինե Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանի հետ

– Տիկի՛ն Դանիելյան, Մաշտոցի պուրակում կրկին ականատես ենք լինում ծանր կոնստրուկցիայով սրճարանի կառուցապատմանը։ Նշեմ, որ այդ ընթացքում հաստաբուն ծառեր են հատվել։ Այն Մաշտոցի պուրակի մասին է խոսքը, որտեղ 2012-2013 թթ ակտիվիստները պայքարեցին, և այդ պայքարի մեջ էր այսօրվա քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա այսօր ասուլիսում նշել է, որ ինքը հիմա էլ է պայքարում պուրակի համար։ Դուք ի՞նչ գնահատական կտաք։

– Դժվարանում եմ ադեկվատ գնահատական տալ։ Այն պատկերները, որ քաղաքապետարանը ներկայացրել է, եթե իրոք այդ ծառերն են եղել, դրանք իսկապես ծեր, հիվանդ ծառեր էին ու կտրելու, էտելու կարիք կար։ Բայց այն, որ Մաշտոցի պուրակում նոր սրճարան հիմնելու կարիք չկար, դա ուղղակի ակնհայտ է։ Կենտրոնը, փաստորեն, դառնում է սրճարան ու ռեստորան, որի կարիքը չկա ու պետք է դադարեցնել։

– Երևանի քաղաքապետն ասում է, որ տարիներ առաջ իրենք պայքարում էին և քաղաքական ճնշման արդյունքում ունեցան հաղթանակ։ Հիմա ինքն առաջ է տանում այդ հաղթանակը։ Դուք նման տեսակետ ունե՞ք։

– Եթե պուրակում ռեստորան կամ սրճարան պետք է կառուցվի, դա, իհարկե, հաղթանակ չէ։ Տարոն Մարգարյանի ժամանակ անմիջական կապը գործում էր ՀԿ-ների հետ, և մեր ձայնը լսելի էր։ Իսկ այժմ կապը կտրվել է։ Համարվում է, որ միայն երիտասարդների հետ պետք է աշխատեն, բայց չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Չեմ տեսնում, որ կապը կա։

– Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ազատման դիմում է գրել։ Նրա երկու տարիների աշխատանքին ի՞նչ գնահատական կտաք։

– Ես միշտ շատ լավ եմ վերաբերվել Արթուր Մեսչյանին, որովհետև միշտ համագործակցել ենք, և իր մոտեցումը եղել է ոչ միայն նեղ ճարտարապետի մոտեցում, այլ ավելի լայն՝ էկոլոգիական։ Բայց երբ նա դարձավ Երևանի գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինական խորհրդից բնապահպաններին հանեց։ Իմ բողոքի հիման վրա միայն ինձ թույլ տվեց մասնակցել նիստերին, բայց միայն դիտորդի կարգավիճակով՝ առանց ձայնի իրավունքի։ Հետո առհասարակ դա էլ վերացավ, հիմա միայն ճարտարապետներն են։ Եվ մենք միայն մամուլից ենք իմանում, թե քաղաքապետարանն ինչ է որոշել, իսկ դա շատ սխալ է, որովհետև քաղաքաշինությունը միայն ճարտարապետների խնդիրը չէ։ Այստեղ բնապահպանական, առողջապահական խնդիրները շատ-շատ են, և այստեղ այլ մասնագետներ պետք է մասնակցեն։ Այս առումով շատ ցավում եմ, որ քաղաքապետարանի մոտեցումն այսպիսին է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան