Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործով դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց հետաձգել Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը։

Դատարանը սա պատճառաբանեց այն հանգամանքով, որ պաշտպանները հրաժարվեցին կալանքի տակ դրված գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել։ Դատավորը նշեց, որ միջնորդության քննարկումը տեղի կունենա դատաքննության փուլում։

Այս որոշումից հետո պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց․ «Այսինքն՝  դատարանը չի բացառում, որ իր իսկ կողմից կայացրած որոշումն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են, կարող է մնալ ուժի մեջ, այսինքն՝ Դուք ինքներդ Ձեզ հակասում եք»։

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ հայտարարեց, որ դատարանի այս որոշումը որևէ կապ չունի քրեական դատավարության հետ։ Նրանց միացավ նաև Էրիկ Ալեքսանյանը՝ ասելով, թե դատարանը կայացրել է թերի պատճառաբանված որոշում, և որ դա հանդիսանում է Կոնվեցիայի վեցերորդ հոդվածի խախտում։

Լիլիթ Շաբոյան