Պաշտպանության փոխնախարարը չհերքեց, որ Հայկազ Բաղմանյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չհերքեց՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Կլինի նախագահի հրամանագիր, կիմանաք»,- ասաց Պաշտպանության փոխնախարարն՝ առանց լրացուցիչ մանրամասներ հայտնելու:
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին։