«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն ՀՀ դրամ

Լուրեր

10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցած «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի նիստի ընթացքում հաստատվել է մրցույթի փորձագիտական հանձնաժողովի կազմը:
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ, կազմկոմիտեի անդամ Թամարա Թորոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ այս տարի մրցույթը, ի տարբերություն նախորդ տարվա, կրում է համահայկական բնույթ: «Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, երիտասարդներին ներգրավել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները»,- նշել է Թ. Թորոսյանը: 
 
Նույն օրը տեղի է ունեցել փորձագիտական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ներկայացվել են մրցույթի գնահատման չափանիշները, սանդղակի և փորձագիտական հանձնաժողովի գործառույթները, ինչպես նաև մրցույթի անվանակարգերը՝ «Գյուղատնտեսական գիտություններ, բիոտեխնոլոգիա», «Կենդանի համակարգեր (բժշկություն, կենսատեխնոլոգիա, դեղագիտություն, կենսատեխնոլոգիական լուծումներ բժշկության համար, կենդանի համակարգերի հետազոտման կենսատեղեկատվական և համակարգչային մեթոդներ, նանոտեխնոլոգիաներ)», «Ճշգրիտ գիտություններ (մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, ճշգրիտ ճարտարագիտություն՝ բարձր ճշգրտությամբ կամ գիտատարության բարձր մակարդակով բնորոշվող օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական և մեքենաշինական մշակումներ)»: 
 
«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն ՀՀ դրամ։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2017 թվականի դեկտեմբերի 4-ին: 
 
«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթում հաղթած մի քանի նախագծեր 2018 թվականին կմասնակցեն Մինսկում կայանալիք «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին: