ՍԱՏՄ-ն մշտադիտարկումների ընթացքում խախտումներ է հայտնաբերել և՛ Երևանում, և՛ մարզերում

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում օր օրի դառնում է առավել մանրակրկիտ. տնտեսավարողները հիմանկանում պահպանում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:

Թերացումներ, սակայն, դեռ հայտնաբերվում են: ՍԱՏՄ մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել հանրապետության ողջ տարածքում. խախտումներ արձանագրվել են թե Երևանում, թե մարզերում:

Դրանց բնույթն առավելապես պայամանվորված է անփութությամբ ու անուշադրությամբ. աշխատակիցները չեն կրում կամ ոչ պատշաճ են կրում դիմակները, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվում, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները լրացվում են թերի, չի ապահովում սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, երբեմն նաև բացակայում են դիմակների համար նախատեսված փակ աղբամանները:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ անվտանգության կանոններից ամենաչնչին շեղումն իսկ մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը, ուստի վերահսկող մարմինն ամենայն աչալջությամբ շարունակելու է ստուգայցերն ու կրկնայցերը, իսկ թերացող տնտեսվարողների համար անխուսափելի կլինի վարչական պատասխանատվությունը: