Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունները խախտում են մեր ինքնիշխան իրավունքները. Եգիպտոսի ԱԳՆ

Լուրեր

02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եգիպտոսը քննադատել է Արևելյան Միջերկրականում Թուրքիայի սեյսմիկ հետազոտությունները և նավթահորատման աշխատանքները՝ դրանք որակելով որպես հարձակում Եգիպտոսի ինքնիշխան իրավունքների վրա, հաղորդում է ermenihaber-ը։

Եգիպտոսի արտգործնախարարությունը թեմայի շուրջ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ նախորդ ամիս Թուրքիայի հրապարակած Navtex-ի (նավիգացիոն տելեքս) ծանուցագիրը նշանակում է խախտում և հարձակում Եգիպտոսի ինքնիշխան իրավունքների վրա։

Հայտարարությունում նաև շեշտվել է, որ Արևելյան Միջերկրականում Թուրքիայի սեյսմիկ հետազոտությունները համարվում են խախտում նաև Եգիպտոսի բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ։

Նշենք, որ սեյսմիկ հետազոտությունները գազի հետախուզման նախապատրաստական աշխատանքներից են:

Հիշենցնենք, որ  թուրքական կողմը հայտարարել էր Հունաստանին պատկանող Հռոդոս և Մեիս կղզիների միջև ընկած ծովային տարածքում գազի որոնման նպատակով սեյսմիկ ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ։ Հունաստանի և Թուրքիայի միջև սրված լարվածությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով «Օրուչ Ռեիս» նավը վերադարձել էր Անթալիայի նավահանգիստ։