Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար, փոխվարչապետ տիկին Զեյնա Աքարի հետ, հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է գործընկերոջը Լիբանանի զինված ուժերի 75-ամյակի կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների զինված ուժերում համաճարակային իրավիճակը, կարծիքներ փոխանակել փոխգործակցելու լրացուցիչ հնարավորությունների ստեղծման շուրջ:

Զեյնա Աքարին ընդգծել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցության կարևորությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությունում, ինչին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է հայկական կողմի վճռականությունն այն շարունակելու գործում:

Դավիթ Տոնոյանն ու Զեյնա Աքարին անդրադարձել են նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներին և երկկողմ համաձայնագրերի շրջանակներում ռազմական համագործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը: