Շիրակում տեղացած ուժեղ կարկուտը վնասել է բերքը, հորդառատ անձրևը հեղեղել է բնակիչների տները

Լուրեր

14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
Բոլորը

Շիրակում նախօրեին տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը մեծ վնասներ են հասցրել մարզի բնակավայրերին։ Հատկապես տուժել են Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերը։ Երկարատև անձրևն ուղեկցվել է ուժեղ քամով, որն աստիճանաբար փոխարինվել է կարկուտով։ Արդյունքում վնասվել են տնամերձ այգիները, հացահատիկային մշակաբույսերը։

«Հիմնականում տուժել է Ախուրյան բնակավայրը՝ տնամերձերով, բավականին մեծ ընդգրկում է ունեցել այս անգամ կարկուտը։ 700- 800 հա վարելահողերի շուրջ կեսը վնասվել է, ավելացրած՝ տնամերձ հողամասերը, ծառերը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։

Նա նշեց, որ տեղացած կարկուտը վնասել է նաև հասունացած ցորենը։

«Ցորենն արդեն քաղի ընթացքում էր, իսկ թեթև կարկուտը, նույնիսկ անձրևն է վնասում, իսկ ուժեղ կարկուտը հասած ցորենի հասկն անմիջապես թափում է։ Որտեղ չէին հասցրել հունձ անել, քաղն ընթացքի մեջ էր, այդ ցորենը շարքից լրիվ դուրս է եկել»,- ասաց Ախուրյան համայնքի ղեկավարը։

Խոշորացված համայնքի մյուս բնակավայրերը ևս վնասներ են կրել։ Եթե կարկուտը բերքն է վնասել, ապա հորդառատ անձրևից էլ բնակիչների տներն են հեղեղվել։

«Ախուրյանում 8 բնակավայր կա։ Այս պահին արդեն ճշտվում են մյուս բնակավայրերում հասցված վնասները։ Օրինակ՝ եղել եմ Կառնուտում, այնտեղ հեղեղումների հետևանքով տները ջրով են լցվել։ Ախուրյանում Ջրաշինարարների բանավանում կոյուղին լցվել է, կոյուղաջրերը լցվել են նկուղները, կտուրներ են վնասվել, ճանապարհներ են քանդվել»,- ասաց Արծրունի Իգիթյանը՝ միաժամանակ հավելելով, որ որևէ դժբախտ դեպք չի գրանցվել։

Մեր զրուցակցի խոսքով՝ շատ քաղաքացիներ են օգնության խնդրանքով դիմում համայնքապետարանին։ Վնասներն ուսումնասիրելու համար համապատասխան հանձնաժողով է ստեղծվել, որն այժմ աշխատում է տարբեր բնակավայրերում։ Վերջնական տվյալները կներկայացվեն Շիրակի մարզպետարանին, որն էլ իր հերթին դրանք կփոխանցի Կառավարությանը։

Ի դեպ՝ սա այս տարվա ընթացքում կարկտահարության առաջին դեպքը չէ Ախուրյան խոշորացված համայնքում։ Նախորդների վնասներն արդեն հաշվարկված են։

«Քանի հատ ակտ ունենք ներկայացրած տարբեր բնակավայրերի մասով՝ Կառնուտ, Բասեն, Ջրառատ, Այգաբաց, Արևիկի որոշ հատված, Ախուրյանում որոշ տեղեր, Կամոյում։ Ամենը ժամանակին կազմել, ներկայացրել ենք»,- ասաց Արծրունի Իգիթյանը։

Նա հավելեց, որ 2019 թվականի կարկտահարությունների համար փոխհատուցում տրվել է, իսկ այս տարվա վերաբերյալ դեռ տեղեկություն չկա։

Էմմա Չոբանյան