Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երաժիշտ-կատարողների հետ՝ վերջիններիս խնդրանքով․ ԲՀԿ խոսնակ

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը օրերս հանդիպել է երաժիշտ-կատարողների հետ՝ վերջիններիս խնդրանքով։ Այս մասին տեղեկացրել է ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել։ Զգալի թվով երաժիշտներ մնացել են առանց աշխատանք, ծառացել է սեփական ընտանիքները պահելու սուր խնդիրը։

«Մենք կորցրել ենք աշխատանք, մենք կորցրել ենք արժանապատիվ մարդ լինելու հնարավորությունը, մենք մեր քրտինքով դժվար աշխատանքով ապրում և պահում էինք մեր ընտանիքները, ոչ մեկից երբևէ ոչինչ չենք խնդրել։ Հիմա մենք կանգնած ենք սեփական երկրում ապրել չկարողանալու խնդրի առաջ։ Իշխանությունը ոչինչ չի ասում, մենք իշխանության համար գոյություն չունենք։ Մեզ մնում է մի բան՝ առաջին իսկ հնարավորության դեպքում՝ արտագաղթել երկրից»,- շեշտում էին հանդիպման մասնակիցները։

Գագիկ Ծառուկյանը հանդիպման մասնակիցներին իր անվերապահ աջակցությունը հայտնելով, առաջարկեց միասին աշխատելով գտնել լուծումներ։

«Ես պատրաստ եմ, իմ թիմը պատրաստ է, գիշեր-ցերեկ աշխատելով առաջարկներ մշակել, լուծումներ գտնել, մեղմել ձեր խնդիրները, որ կարողանաք դիմանալ, մինչև համավարակի ավարտը։ Դուք իսկապես այն ոլորտն եք ներկայացնում, որտեղ ամեն աշխատած կոպեկը ազնիվ է՝ ձեր տաղանդի շնորհիվ, ձեր արդար քրտինքով դուք տուն էիք պահում։ Եվ հիմա, անկախ բոլոր բարդություններից, անթույլատրելի է, որ դուք հայտվեք նման վիճակում։ Վստահ եմ՝ լուծումներ կան, և մենք միասին կարող ենք գտնել դրանք»,- նշել է Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ նախագահը հանձնարարեց «Ծառուկյան» հիմնադրամի փորձագետներին՝ ուսումնասիրել միջազգային փորձը, թե ո՛ր պետություններում ինչ հաջողված լուծումներ կան, կազմել կոնկրետ առաջարկների փաթեթ և ներկայացնել իրեն»,- նշել է Տոնոյանը։