Կանադայի Տորոնտոյում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել
Քաղաքականություն
03.08.2020 | 10:31Օգոստոսի 1-ին Տորոնտոյում՝ ժամը 22.30-ի սահամաններում, տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև, տեղեկացրել է Կանադայում ՀՀ դեսպանությունը։
«Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը:
Կրկին անգամ կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի»,- ասվում է հաղորդագրությունում: