ԱՄՆ-ում գործազուրկներին նպաստների հատկացումը դադարեցվել է. բանակցություններ են ընթանում

Լուրեր

19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով գործարզուրկ դարձած անձանց ամեն երկու շաբաթը մեկ անգամ 600 դոլարի չափով նպաստներ հատկացնելու ծրագիրն ավարտվեց անցած գիշեր, երբ հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականները չկարողացան համաձայնության գալ ծրագիրը երկարաձգելու հարցում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ այս ծրագրի, ԱՄՆ-ում նպաստներ են ստացել միլիոնավոր գործարզուրկներ:

Հանրապետականները կարծում են, որ հարկավոր է ծրագիրը երկարաձգել ավելի փոքր գումար հատկացնելով: Դեմոկրատները պահանջում են հակառակը:

Յուրաքանչյուր գործազուրկի 600-ական դոլար հատկացնելու ծրագիրը նախատեսված էր 2 տրիլիոն 200 միլիարդ դոլարի փաթեթով:

Այժմ Ներկայացուցիչների պալատի և Սենատի փոքրամասնության դեմոկրատ ղեկավարներ Նենսի Փելոսին և Չաք Շումերը բանակցություններ են սկսել Թրամփի ավագ երկու խորհրդականների` ֆինանսների նախարար Ստիվըն Մնուչինի և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարք Միդոուզի հետ:

Փելոսին ասել է, թե ինքը դեմ է 600-ական դոլարի շուրջ կարճաժամկետ գործարք կնքելուն: Դեմոկրատները մերժել են նաև գումարը 400 դոլարի իջեցնելու հանրապետականների առաջարկը:

Կորոնավիրուսի համաճարակը սկսվելուց ի վեր ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը հասել է 30 միլիոնի: Երկրի տնտեսությունը տարվա երկրորդ եռամսյակում անկում է ապրել 9.5%-ով: Տարեկան հաշվարկով այն կազմում է 32.9%, ինչն ամենամեծ կորուստն է անցած տասնամյակների ընթացքում: