Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը հակառակորդը արցախյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ
Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը հակառակորդը արցախյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց»,- ասվում է հաղորդագրությունում: