«Մենք վճռական ենք, փորձելու ենք հասնել այնպիսի լուծման, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային կարգավիճակ ստանա և մնա հայկական»․ ԱՄՆ կոնգրեսական

Լուրեր

07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
Բոլորը

Ես ներկայացնում եմ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը և պետք է ասեմ, որ բոլոր անդամները սատարում են փոխըմբռնման հուշագիրը։ Այս ամենը հնարավոր է դարձել միայն վերջին մի քանի տարիներին՝ թավշյա հեղափոխությունից ի վեր գործադրված ջանքերի շնորհիվ։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի միջև տեսակապով փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը նշեց Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:

«Պատգամավորները, այդ թվում՝ բարեկամական խմբի անդամները, ցանկանում են, որ Հայաստանում Ազգային ժողովն իշխանության անկախ ճյուղ լինի։ Թավշյա հեղափոխությունից հետո մենք նկատեցինք, որ Ազգային ժողովն ավելի էական նշանակություն է ունենում, քան անցյալում է ունեցել»,- ընդգծեց Փալոնը։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը նաև հայ-ադրբեջանական հակամարտությանն անդրադարձավ՝ընդգծելով, որ հանձնախումբն այդ հարցում վճռական է և փորձելու է հասնել այնպիսի լուծման, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային կարգավիճակ ստանա և մնա հայկական:

«Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը շարունակելու է աշխատել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ: Գիտեմ, որ հիմա լարված շրջան է, և Ադրբեջանի կողմից ագրեսիա է տեղի ունենում: Պետք է ունենալ այնպիսի լուծում, որի պայմաններում Լեռնային Ղարաբաղը կունենա միջազգային կարգավիճակ և կմնա հայկական։ Մենք վճռական ենք այդ հարցերին անդրադառնալու՝ հավատարիմ մնալով հանձնախմբի և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի միջև հարաբերություններն ամրապնդելու նպատակին»,- ասաց Փալոնը: