Ինչու չեղարկվեց Վրաստանի վարչապետի հայաստանյան այցը. «Հրապարակ»

Լուրեր

30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հայաստանյան այցի չեղարկումն ուշագրավ ստացվեց. նախ ԵՄ պայմանագրի ստորագրման, ապաև` Վրաստանում ՀՀ նոր դեսպանի պաշտոնավարման մեկնարկից անմիջապես հետո վերջինս Կվիրիկաշվիլու այցի առիթով էր արագացրել հավատարմագրի հանձնումը` 3 օր առաջ:

Երեկ, օրվա երկրորդ կեսին փորձեցինք Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանից ճշտել, թե արդյոք այլ պատճառ չկա՞ վարչապետի այցի չեղարկման համար, բացի այն, ինչ նշում է ՀՀ կառավարությունը․ «Վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո»։

Դեսպանը, պարզվեց, նոր էր իմացել այդ մասին, մանրամասներից տեղյակ չէր, գտնվում է Հայաստանում՝ «եկել է դիմավորելու Վրաստանի վարչապետին, մասնակցելու նրա հայաստանյան այցին»:

ԱԳՆ-ից էլ ասացին, որ այցի չեղարկման պատճառը Կվիրիկաշվիլու կառավարության կողմից պառլամենտին ներկայացված «Կառավարության կառուցվածքի մասին» անհետաձգելի օրենքի չընդունվելն է, ինչն էլ պառլամենտական երկիր Վրաստանի սահմանադրությամբ` կառավարության և վարչապետի վստահության ու հրաժարականի խնդիր է առաջացնում:

Ի դեպ, Կվիրիկաշվիլու կուսակցությունը` «Վրացական երազանքը», պառլամենտում լուրջ մեծամասնություն ունի, և «պետք է որ նման բան չլիներ»,- ասաց մեր աղբյուրը:

Նշենք, որ Հայաստանում ևս մշակվում է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենք, և այն նույնպես առաջիկայում կներկայացվի պառլամենտական երկիր Հայաստանի խորհրդարանին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: