Զինդատախազը կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի գործընթացին

Լուրեր

07.07.2026 | 11:11
59 երկրների իրավապահներ մարդկանց առևտրով զբաղվող հազարից ավելի անձի են ձերբակալել
07.07.2026 | 10:56
Անկարայում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ կհայտարարվի տասնյակ միլիարդավոր դոլարի պայմանագրերի մասին
07.07.2026 | 10:54
Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է դասախոսներից գումար, իսկ ասպիրանտից ոսկյա զարդ կաշառք ստանալու համար
07.07.2026 | 10:47
Գագիկ Ծառուկյանին կկալանավորե՞ն․ դատարանը դռնփակ քննում է միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 10:36
Փորձում են ահաբեկել Ծառուկյանին, ջարդել ընդդիմությանը. Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.07.2026 | 10:32
Ուկրաինան Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ է արձակել․ Բելգորոդում զոհ կա
07.07.2026 | 10:20
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի հավաքականից․ հայտնի է՝ ով է փոխարինելու նրան
07.07.2026 | 10:17
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում
07.07.2026 | 10:02
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանին․ դատախազություն
07.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 7-ի դրությամբ
07.07.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
07.07.2026 | 09:23
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել «Ալ Ահլիի» հետ․ աղբյուր
07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
Բոլորը

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին, բժշկական հետազոտությունների կազմակերպման:

Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է զորակոչիկների հետ, լսել բարձրաձայնված մտահոգությունները և առաջարկությունները, տեսակապի միջոցով զրույց է ունեցել զորակոչիկների ծնողների հետ: Զինվորական դատախազը նշել է, որ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան իր այցի նպատակը զորակոչի գործընթացի պատշաճ և օրինական կազմակերպմանը հետևելն է, ինչը կրում է շարունակական բնույթ։ Նա կարևորել է այն հանգամանքը, որ ծնողների և զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառության վերաբերյալ մտահոգություններ կամ դժգոհություններ չեն ներկայացվել:

Վ.Հարությունյանը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույց է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, լսել վերջիններիս ներկայացրած առողջական գանգատները: Առանձին դեպքերում անձանց առողջական վիճակի վերաբերյալ արտահայտված կասկածները փարատելու համար նա հանձնարարել է միջոցներ ձեռնարկել կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտություն կատարելու ուղղությամբ:

ՀՀ զինվորական դատախազին զեկուցվել է, որ 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում այդ պահի դրությամբ Կենտրոնական զինվորական հավաքակայանից որոշ զորակոչիկներ առողջական վիճակի կրկնակի հետազոտություն և փորձաքննություն անցնելու նպատակով վերադարձվել են տարածքային ստորաբաժանում։ Վահե Հարությունյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ դատախազական ներգործության միջոցների ձեռնարկմամբ վեր հանելու համապատասխան պաշտոնատար անձանց կամ բժիշկների հնարավոր թերացումները ու տալ իրավական գնահատական։

Ընդհանրացնելով իրեն ներկայացված առաջարկություններն ու արտահայտված առանձին գանգատները՝ ՀՀ զինվորական դատախազն իր նկատառումները փոխանցել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին՝ զորակոչի գործընթացը և կազմակերպչական հարցերն առավել բարելավելու նպատակով:

Ընդհանուր առմամբ զորակոչի կազմակերպման գործընթացը  գնահատելով բավարար՝ այցի վերջում Վ.Հարությունյանը բարի ծառայություն է մաղթել ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին՝ վստահեցնելով, որ նրանք գտնվելու են պետության իրավական պաշտպանության ներքո: