Գյումրիի նոր «բնակիչները»․ քաղաքի փողոցներում փայտե մարդուկներ են հայտնվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Գյումրիի փողոցներում նոր «բնակիչներ» են հայտնվել․ մի քանի օր է՝ քաղաքի տարբեր փողոցները զարդարում են փայտե մարդուկ-տիկնիկները։

Հեղինակը գյումրեցի Աննա Աթոյանն է։ Նախաձեռնությունն ի սկզբանե սեփական փողոցն ու բակը գեղեցկացնելն է եղել, հետո այն ստացել է համաքաղաքային բնույթ։ Տիգրան Մեծ փողոցի հիմնանորոգումից հետո Աննան որոշել է նոր շունչ հաղորդել  իր թաղամասին։

«Առաջինը եղել է հաստաբուն ծառերի կողքերը շրջանաձև գունավոր քարերով գունազարդելը։ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցից հետո դա նկատեց, ասաց՝ փոքր բան է, բայց տրամադրություն է փոխում։ Դրանից հետո որոշել էի փայտի հետ կապված հետաքրքրիր բաներ անել։ Այդպես տիկնիկների գաղափարը ծնվեց»,- Factor.am-ի հետ զրույցում պատմեց Աննա Աթոյանը։

Նա նշեց, որ առաջին տիկնիկը տեղադրել է մարտի 1-ին, որից հետո սկսվել է կարանտինն ու նոր տիկնիկների պատրաստումը։

«Հետո, երբ կարանտինը պաշտոնապես հայտարարվեց, մի հատ մարդուկ տեղադրեցի «Մնա տանը» տարբերակով, այդպես էլ սկսվեց տիկնիկների  տարածումը»,- ասաց Աննան։

Փայտե մարդուկներն անտարբեր չեն թողել նաև Գյումրու քաղաքապետարանին։ Կոմունալ բաժնից Աննային հրավիրել ու համագործակցության առաջարկ են արել, և տիկնիկները սկսել են հայտնվել քաղաքի տարբեր փողոցներում։

«Առաջարկեցին ամբողջ քաղաքում տեղադրել, գեղեցկացնել տիկնիկներով, ես էլ ասացի՝ խնդիր չկա։ Առաջարկն ընդունեցի, հիմա իրենց մոտ եմ աշխատում, իրենք են ֆինանսավորում»,- ասաց մեր զրուցակիցը։

Տիկնիկներն առայժմ տեղադրված են քաղաքի պատմական հատվածում՝ Ռուսթավելի, Ջիվանի, Աբովյան և Տիգրան Մեծ փողոցներում։

«Ընդլայնվելու է փողոցների շարքը։ Նստարաններ ենք նաև պատրաստելու, ամեն մեկը կունենա իր բացատրությունը՝ համերաշխության նստարան, զրուցելու նստարան։ Տիկնիկներն էլ կոլորիտային են՝ մեկը մուշուրբայի մոտ ջուր է վերցնում, մեկը ֆռռիկ է խաղում, երկուսը՝ նարդի, նաև դհոլ ու դուդուկ նվագողներ կան։ Տիկնիկները տարաբնույթ են, շատ մտքեր իրականացրել ենք և դեռ անելու ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի ենթակայության «Գյումրու կոմունալ ծառայություն» հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։

Մարդուկներն էլ արդեն հասցրել են սիրվել գյումրեցիների ու քաղաքի հյուրերի կողմից։

«Ուզում ենք և՛ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել, և՛ մեր քաղաքի բնակչությանը փոխանցել ուրախացնող, դրական տրամադրություն։ Բնակչության շրջանում մեծ արձագանք կա, մարդիկ տեսնելով՝ միանգամից փոխում են դեմքի արտահայտությունը, տիկնիկների հետ շատ են նկարվում»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։

Նա նաև հավելեց, որ քաղաքը գեղեցկացնելու և բնակիչներին ուրախացնելու տարբեր նոր գաղափարներ կան, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն։

Էմմա Չոբանյան