Դատավորը ճանաչել է բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանն աննախադեպ որոշում է կայացրել՝ ճանաչել է բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը։

Դատարանը պարտավորեցրել է վարույթն իրակացնող մարմնին տրամադրել գործի նյութերը։

«Սա շրջադարձային որոշում է։ Իրինա Ղազարյանն ամբողջությամբ ստացել է գործի նյութերը և հիմա կարող է արդյունավետ կերպով իրացնել իր իրավունքները։ Հիմա մենք ավելի արդյունավետ ենք աշխատում, քանի որ նախկինում որոշ հանգամանքների վարույթ իրականացնող մարմինն ուշադրություն չէր դարձնում, իսկ հիմա մենք կարող ենք դա պարտադրել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Ըստ գործի նյութերի՝ 2010 թ. դեկտեմբերի 17-ի գիշերը ժամը 4:30-ի սահմաններում ծանր և անգիտակից վիճակում զինծառայող Արթուր Ղազարյանին տեղափոխել են Հադրութի բժշկական կենտրոն, այնուհետև ուղղաթիռով Երևան, իսկ ժամը 19:00-ի սահմաններում վիրահատել Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։ Դեկտեմբերի 21-ին ժամը 00:30-ին հոսպիտալում գրանցվել է նրա մահը։

Ըստ փորձագետի եզրակացության՝ Արթուր Ղազարյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի խառը անոթային մալֆորմացիա։ Սակայն մահացածի մայր Իրինա Ղազարյանը բազմիցս պնդել է, որ չի հավատում այդ վարկածին։

Մերի Մարտիրոսյան