Չորս անձի դանակահարություն Նորապատ-Սարդարապատ ճանապարհին․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.07.2026 | 12:23
Պայթյուններ Դամասկոսում այն հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել է Էմանուել Մակրոնը
07.07.2026 | 12:20
Ալիևն ամերիկացի սենատորի հետ հանդիպմանն ընդգծել է «Թրամփի հատուկ դերը» Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում
07.07.2026 | 12:10
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարց է քննվում // Սևանի մակարդակը բարձրացել է․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 12:00
Մակրոնը Սիրիայում է․ Ասադի տապալումից հետո սա առաջին արևմտյան առաջնորդի այցն է Դամասկոս
07.07.2026 | 11:55
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել Փաշինյանին. պահանջում է հերքում և 49,7 դրամ
07.07.2026 | 11:47
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
07.07.2026 | 11:40
«Ընդդիմադիր բոլոր ուժերը այստեղ պետք է լինեին, չկա իմ կամ քո քաղբանտարկյալ». Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 11:29
Մեսին, Մբապեն ու Հոլանդը ռմբարկուական ռեկորդ են սահմանել աշխարհի առաջնությունում
07.07.2026 | 11:20
ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է 2-րդ բանակային զորամիավորման նորանշանակ հրամանատարին
07.07.2026 | 11:11
59 երկրների իրավապահներ մարդկանց առևտրով զբաղվող հազարից ավելի անձի են ձերբակալել
07.07.2026 | 10:56
Անկարայում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ կհայտարարվի տասնյակ միլիարդավոր դոլարի պայմանագրերի մասին
07.07.2026 | 10:54
Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է դասախոսներից գումար, իսկ ասպիրանտից ոսկյա զարդ կաշառք ստանալու համար
07.07.2026 | 10:47
Գագիկ Ծառուկյանին կկալանավորե՞ն․ դատարանը դռնփակ քննում է միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 10:36
Փորձում են ահաբեկել Ծառուկյանին, ջարդել ընդդիմությանը. Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.07.2026 | 10:32
Ուկրաինան Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ է արձակել․ Բելգորոդում զոհ կա
Բոլորը

Հուլիսի 27-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արմավիր քաղաքում բնակվող չորս անձ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերի համատեղ միջոցառումներով հայտնի դարձավ, որ մի խումբ անձանց մասնակցությամբ Նորապատ գյուղից Սարդարապատ տանող ճանապարհին միջադեպ էր տեղի ունեցել։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճն ավարտվել էր դանակահարությամբ։ Օպերատիվ կերպով պարզվեցին մասնակիցների, այդ թվում՝ կասկածվողի ինքնությունը։ Հայտնաբերվեցին ու ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվեցին մի խումբ անձինք։

Կասկածվողի հետ տարվեց բացատրական աշխատանք, ինչի արդյունքում Սարդարապատ գյուղում բնակվող 44-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ տեղափոխվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։