Իր նորածին երեխային սպանելու կասկածանքով 31-ամյա կինը ձերբակալվել է․ ՔԿ

Լուրեր

20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:23
Ալիևը պաշտոնական այցով Գերմանիա է մեկնում․ Հայաստանի հետ խաղաղության գործընթացը քննարկումների օրակարգում է
20.07.2026 | 20:12
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախապատրաստական հարցեր է քննարկել միջազգային փորձագետի հետ
20.07.2026 | 20:00
Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմը՝ ռուսական նարատիվներ տարածելու առիթ․ ինչպես շահարկվեց միջադեպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 19:53
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
20.07.2026 | 19:42
ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով կընդունեն հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի պահպանությունը
20.07.2026 | 19:31
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
20.07.2026 | 19:20
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է ուղևորատար ավտոբուսի․ զոհեր և վիրավորներ կան
20.07.2026 | 19:11
Ոռոգման սեզոնի խնդիրները՝ տեղում․ Ջրային կոմիտեի ղեկավարությունն այցելել է Արագածոտն
20.07.2026 | 19:00
Թրամփն աջակցեց Փաշինյանին, բայց հայերի չուղարկեց՝ նրան քվեարկեն․ Պուտինը աջակցեց ռուսամետներին՝ ՀՀ դեմ սանկցիաներով․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 18:52
Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին
Բոլորը

2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 22:45-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակչուհի, 31-ամյա կին:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա և լսելով վերջինիս ճիչը՝ սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը, այնուհետև երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել հարակից շենքի աղբանոցը, որտեղ էլ հայտնաբերվել է նորածնի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը) հարուցվել է քրեական գործ:

Կինը ձերբակալվել է՝ իր նորածին երեխայի սպանության կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձիք: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: