Ռուսական կայքերն օգտագործվում են` ընդդեմ ԱՄՆ-ի ապատեղեկատվություն տարածելու համար

Լուրեր

29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
Բոլորը

Ռուսաստանի հետախուզական ծառայությունները անգլերեն լեզվով երեք կայքէջեր են օգտագործում կորոնավիրուսի համաճարակի մասին ապատեղեկատվություն տարածելու համար: Նպատակը համաճարակը Ամերիկայի նոյեմբերյան նախագահական ընտրություններից առաջ շահարկելն է: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։

Այս գործին են լծվել Մոսկվայի ռազմական հետախուզության նախկին երկու աշխատակիցներ: Այս մասին են ասում ԱՄՆ-ի կառավարության պաշտոնատար անձինք, ովքեր նախազգուշացնում են, որ նման նոր կայքեր կարող են ապագայում ևս հայտնվել:

Մայիսի կեսերից մինչև հուլիսի սկիզբը, ըստ նշված պաշտոնատար անձանց, այս կայքերը հրատարակել են մոտ 150 հոդված, որոնք ունեցել են կամ Ռուսաստանի դերը բարձրացնելու, կամ ԱՄՆ-ին նսեմացնելու նպատակ:

Ռուսական կայքէջերի մասին այս բացահայտումը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Միացյալ Նահանգները փորձում է կանխել նոյեմբերյան նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտությունը, խուսափելու համար 2016 թվականի իրադարձությունների կրկնությունից: Հիշեցնենք, որ 2016-ի ընտրություններից առաջ Ռուսաստանը հիմնել էր սոցիալական լրատվամիջոցների մի ցանց, որի նպատակն էր զարկ տալ Դոնալդ Թրամփի ընտրարշավին:

ԱՄՆ-ի կառավարության հետախուզության ծառայության ղեկավարն ուրբաթ օրն էր ասել, որ Ռուսաստանն այսօր էլ շարունակում է ինտերնետային կեղծարարությունները: Քաղաքականությունից զատ, համաճարակը և ռասայական հենքի վրա սկսված անհանգստությունները պարարտ հող են ռուսների առջև, կեղծիքներ հորինելով, իրենց արշավն առաջ տանելու համար: 2016 թվականի օրինակով, երբ ռուսներն ուժեղ քարոզարշավ էին տանում այս ցանցերում ընդդեմ Հիլարի Քլինթընի, այսօր նույն արշավն են տանում ընդդեմ Ջո Բայդընի:

ԱՄՆ-ի հետախուզությունն առանձնացնում է ռուսական InfoRos գործակալությունը, որն ունի մի քանի, այդ թվում InfoRos.ru, Infobrics.org և OneWorld.press կայքէջերը, որոնք համաճարակն օգտագործում են առաջ բերելու համար հակաարևմտյան տրամադրություններ:

Բրյուսելից գործող Եվրոպական միության «Դիսինֆոլեբ» կազմակերպությունն անցյալ ամիս հրապարակել էր InfoRos և One World կայքերի ու Ռուսաստանի ռազմական հետախուզության միջև առկա կապերի մասին մի զեկույց: Հայտնաբերվել են նաև InfoRos-ի և Ռուսաստանի կառավարության միջև ֆինանսական կապերի մասին փաստեր: